Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը բացասական եզրակացություն է տրվել․ ՔՊ-ում դեռ որոշում չկա՝ ինչպես են քվեարկելու

Լուրեր

31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
Բոլորը

ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունն այսօր չիրականացրեց Ալեքսանդր Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու քվեարկությունը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը Factor.am-ին փոխանցեց, որ հարցի քվեարկությունը նախատեսվում է անցկացնել վաղը։

Տեղեկություններ կան, որ Սիրունյանի թեկնածությանը բոլոր ՔՊ-ականները չէ, որ համաձայն են։ ԱԺ-ում իշխանական պատգամավորները խուսափում էին ասել՝ արդյո՞ք խմբակցության անդամներին ներկայացվել է կուսակցության քաղաքական դիրքորոշումը, թե ինչպես պետք է քվեարկել Սիրունյանի թեկնածությանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, այսօր հայտարարեց, որ իր դիրքորոշումը չի կարող տարբերվել խմբակցության դիրքորոշումից՝ չհստակեցնելով, թե որն է ՔՊ-ի դիրքորոշումը։

«Իմ դիրքորոշումը չի կարող տարբերվել խմբակցության դիրքորոշումից։ Այսօրվա մեջ կամ վաղը խմբակցության դիրքորոշումը հայտնի կլինի»,- ասաց ԱԺ նախագահը։

Ուշագրավ է, որ իշխանությունը Ալեքսանդր Սիրունյանին հասցրել է ԱԺ ամբիոն, քննարկել հարցը, բայց դեռ դիրքորոշում չունի, թե ինչպես պետք է քվեարկի։ Սա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սիրունյանի թեկնածության վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել։ Այս մասին Factor.am-ին հայտնել է հանձնաժողովի կողմից ԱԺ-ին ներկայացված եզրակացությանը ծանոթ մի քանի պատգամավոր տարբեր խմբակցություններից։

Այս եզրակացությունը հրապարակման ենթակա չէ։ Բովանդակությանը կարող են ծանոթանալ ԱԺ պատգամավորները, որոնք օրենքով կաշկանդված են հրապարակավ խոսել այդ մասին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ևս Factor.am-ին փոխանցեցին, որ եզրակացության վերաբերյալ իրավասություն չունեն հրապարակում անել։

Ինքը՝ Ալեքսանդր Սիրունյանը, չի հերքում, որ իր վերաբերյալ բացասական եզրակացություն կա։ «Երեկ իմացա, որ նման եզրակացություն կա, այդ փաստաթուղթը ինձ չի տրամադրվել»,-ասաց նա։

Արդյոք այս բացասական եզրակացությունը հիմք կհանդիսանա՞, որ ՔՊ-ականները չընտրեն իրեն ԲԴԽ անդամի պաշտոնում, Սիրունյանն ասաց՝ կուսակիցների հետ քննարկում չի ունեցել։ «Ես որևէ կուսակցական ընկերոջ հետ քննարկում չեմ ունեցել»,-ասաց նա։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն այսօր Factor.am-ի բազմաթիվ հարցերին ի պատասխան հաստատեց, որ Սիրունյանին կողմ կամ դեմ քվեարկելու հարցով խմբակցությունը դեռ նիստ չի անցկացրել։

-Տիկին Ջուլհակյան, ի՞նչ փուլում է Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը, ձգձգվո՞ւմ է։
– Ես չգիտեմ՝ ձգձգվում է, թե՝ ոչ։ Ես չունեմ ինֆորմացիա քվեարկության վերաբերյալ։
-Այսինքն անորո՞շ է։
-Այս պահին չունեմ ինֆորմացիա քվեարկության վերաբերյալ։ Պառլամենտական գործընթաց է՝ կազմակերպել, թե որ քվեարկությունը երբ տեղի ունենա։
-Այս հարցով խմբակցության նիստ եղե՞լ է։
-Չի եղել խմբակցության նիստ։
-Դեռ պետք է քննարկե՞ք՝ ինչպես եք քվեարկելու։
-Խմբակցության աշխատանքերի հետ կապված հարցերը ուղղեք խմբակցության ղեկավարին։
-Իսկ սովորաբար քվեարկություններից առաջ խմբակցության նիստ հրավիրվո՞ւմ է, որ հստակեցվի խմբակցության դիրքորոշումը։
-Այո։
-Այդ նիստը դեռ չի՞ եղել։
-Ո՞րը, թե ինչպես պետք է քվեարկե՞նք։ Ես նորից եմ ասում՝ կլինի նիստը, թե՝ ոչ, առհասարակ որոշում կայացվում է, թե ինչպես ենք քվեարկելու։
-Դեռ չի կայացվե՞լ։
-Խնդրում եմ՝ խմբակցության որոշումների գոյության, բացակայության հետ կապված հարցերը ուղղել խմբակցության ղեկավարին։
-Ինձ հետաքրքրում է՝ դուք մասնակցել եք նիստի, որտեղ քննարկվում էր՝ ինչպես պետք է քվեարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը։
-Ես նման նիստի չեմ մասնակցել։
-Իսկ բացառում եք, որ նրան չեք ընտրի։
-Ես իմ կյանքում ոչինչ չեմ բացառում։

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ Սիրունյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցի քննարկումը, որին ՔՊ-ականները մասնակցություն չունեցան։ Թեկնածուին ներկայացրեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, իսկ իշխանական պատգամավորներից որևէ մեկը թեկնածուին հարց չտվեց։ Սիրունյանին հարցախեղդ արեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Սիրունյանի առաջադրումը սուր քննադատության է արժանացրել նաև քաղհասարակությունը։ Հայաստանյան շուրջ 20 հասարակական կազմակերպություններ պահանջում են նրան չընտրել այդ պաշտոնում՝ մատնացույց անելով Սիրունյանի՝ ՔՊ անդամ լինելը և, հատկապես, հայհոյախառն, անպարկեշտ գրառումները սոցալական ցանցերում, ինչպես նաեւ արցախցիների նկատմամբ ատելություն սերմանող բարձրաձայնումները։ Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ քննադատություններին ի պատասխան ափսոսանքի խոսքեր չի հայտնում, արդյո՞ք շարունակում է կարծել, որ իր՝ նման գործելաոճը ճիշտ է։
«Թողնում ենք այդ մասն առանց մեկնաբանությունների»,-ասաց նա՝ ընդհատելով հեռախոսազանգը։

Նարեկ Կիրակոսյան