Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. խորհուրդը դեմ քվեարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Ըստ մրցույթի խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավոր» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի՝ Երիցյանը չի հաղթահարել բարեվարքության շեմը, մասնավորապես՝ թեկնածուն պետք է 75 տոկոս և ավելի բալ հավաքեր, ինչը ԱԱԾ պաշտոնյան, փաստացի, չի հավաքել։

Նշենք՝ Ռաֆայել Երիցյանն այս պահին Ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետն է։ Այս մասին նշեց հենց ինքը՝ մրցույթի ժամանակ։

Վեց անդամից բաղկացած խորհրդի անդամներն այսօր մի շարք հարցեր հղեցին Երիցյանին՝ ստուգելու նրա մասնագիտական կարողությունը, գնահատելու նրա բարեվարքություն և այլն։ Մասնավորապես, խորհուրդն անդրադարձավ ԱԱԾ պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների թերի հայտարարագրերին, ունեցվածքին, ներքին կապերին, ծառայողական մեքենայով և օպերատիվ համարներով երթևեկելու հանգամանքին, հարցեր ուղղվեցին նաև որպես Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար նախատեսվող և ակնկալվող քայլերի վերաբերյալ։