ԱԱԾ-ական կադրը՝ ՀԿԿ նախագահի միակ թեկնածու. Խաչատրյանին կփոխարինի հանրությանն անծանոթ Երիցյա՞նը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հունվարի 20-ին՝ երկուշաբթի օրը, տեղի կունենա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը։

Հայտ է ներկայացրել միայն մեկ թեկնածու՝ Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության նախկին պետ Ռաֆայել Երիցյանը։ Ինչո՞ւ է Երիցյանը միակը, քաղհասարակությունը տարակուսած է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիշեցնում է՝ երբ Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումը փակվեց և գործառույթները փոխանցվեցին Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը 2020-2022 թվականներին ղեկավարած Արթուր Պողոսյանը որոշ ժամանակ անց նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ։ Հիմա էլ ստացվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի միակ թեկնածուն ևս, այսպես ասած, ԱԱԾ-ական դպրոցի ներկայացուցիչ է։

ԱԺ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, սակայն, համաձայն չէ, որ Պողոսյանը կամ Երիցյանը, այսպես ասած, զուտ «ԱԱԾ-ական» կադրեր են։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է Հայաստանի մշտական քաղաքացի լինի, բարձրագույն կրթություն ունենա, տիրապետի հայերենին ու օտար լեզուներից (ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն) որևէ մեկին։ Իրավական ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունենա։

Արդյո՞ք Երիցյանը համապատասխանում է այս պահանջներին․ FactorTV-ն բաց աղբյուրներից նրա մասին որևէ տեղեկություն չկարողացավ գտնել։ Երիցյանի կենսագրական տվյալների կամ մասնագիտական փորձառության մասին հրապարակային տեղեկություններ հասանելի չեն։  Փաստորեն, մինչև մրցույթի օրը՝ հանրության համար այդպես էլ գաղտնի կմնան  Կոմիտեի նախագահի միակ թեկնածուի մասնագիտական որակները։

Քաղհասարակության համար մտահոգիչ է նաև, որ այս կարևոր պաշտոնի համար դիմել է ընդամենը մեկ թեկնածու։ Իշխող ուժի պատգամավորը ևս համաձայնվում է՝ լավ չէ, երբ ընտրության հնարավորություն չկա։

Այս օրերին մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ բաց մրցույթի համար այլ անձինք դիմել չեն ցանկացել, քանի որ իշխանությունների «սրտի թեկնածուն» Ռաֆայել Երիցյանն է։ Թորոսյանը, սակայն, հերքում է նման պնդումները։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր մնաց նոյեմբերի 18-ին, երբ վարչապետի SMS-ային հրահանգից հետո պաշտոնը թողեց բարձրաստիճան 6 պաշտոնյա, այդ թվում՝ Սասուն Խաչատրյանը։ Սակայն Նիկոլ Փաշինյանն անթաքույց դժգոհություն էր հայտնել ավելի վաղ՝ դեռևս կառույցի ձևավորման 3-ամյակի միջոցառմանը։

Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի առաջին և միակ նախագահն է եղել։ Դեռևս 2021 թվականի սեպտեմբերին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման օրվանից, ազատվելով լուծարված Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից, Խաչատրյանը հայտ էր ներկայացրել կոմիտեի նախագահի պաշտոնի համար։ Այդ ժամանակ թեկնածուները երեքն էին,  ձայների մեծամասնությամբ հաղթել էր Սասուն Խաչատրյանը։

Ինչպես նախորդ մրցույթի ժամանակ, այս անգամ ևս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կընտրվի քաղհասարակության և բարձրաստիճան պաշտոնատար անձանցից կազմված խորհրդի կողմից։ Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյանն  է, կազմում են նաև Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Ազգային ժողովի մեկական ներկայացուցիչներ, երկու ներկայացուցիչ ունի քաղհասարակությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը և Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Եթե Ռաֆայել Երիցյանը հավաքի անհրաժեշտ ձայները, ապա նրա թեկնածությունը կներկայացվի Կառավարություն, որտեղ ևս հավանության արժանանալուց հետո՝ կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան