ՌԴ-ն կարող է Հայաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, եթե ռազմաբազայի կամ սահմանապահների դուրսբերման հարց բարձրանա․ Հայկ Խալաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը բերում է Ադրբեջանի հետ Մոսկվայի հարաբերությունների բարելավման»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Հայկ Խալաթյանը։

Նա հավելում է՝ ռուսական քաղաքականությունը հեռու է կատարյալ լինելուց, բայց Հայաստանն ավելի շատ է շահագրգռված Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հարցում, քանի որ նրա համար դրանք կենսական կարևորություն ունեն, հետևաբար, Երևանը պետք է ավելի շատ ջանք գործադրի դրանց բարելավման համար։

Անդրադառնալով տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքականությանը՝ Խալաթյանը նշում է, որ Բաքվի համար գլխավորն Արցախյան հարցը չէր, այլ տարածաշրջանում հայկական գործոնի լիարժեք չեզոքացումը։

«Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրի միայն այն ժամանակ, երբ վստահ լինի հայկական գործոնի չեզոքացման հարցում, կամ էլ արտաքին խաղացողները պետք է Ադրբեջանին ստիպեն ստորագրել այն»,- եզրափակում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը կարող է Հայաստանի դեմ կտրուկ քայլերի գնալ, եթե ռուսական ռազմաբազայի կամ սահմանապահների դուրսբերման հարց բարձրանա։ Փորձագետը, միաժամանակ, հավելում է՝ հայկական իշխանությունների հակառուսական դիրքորոշումը մասամբ շահեկան է նաև Ռուսաստանի համար, այն հանում է Հայաստանի անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան