«Լա՛վ, հարվածիր նավթավերամշակման գործարանին»․Զելենսկին պատմել է իր ու Լուկաշենկոյի զրույցի մասին

Լուրեր

09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին,  խոսել այն մասին, թե արդյո՞ք Ուկրաինան կզիջի իր տարածքները ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց, կիսվել է իր մտքերով խաղաղության հասնելու ուղիների մասին և խոստովանել, որ պատերազմի առաջին օրերին խոսել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Զելենսկին Ֆրիդմանի հետ զրույցում վերհիշել է պատերազմի առաջին օրերը և առաջին անգամ նշել Լուկաշենկոյի հետ զրույցը։
«Ես հեռախոսով խոսել եմ Լուկաշենկոյի հետ, և նա ներողություն խնդրեց, ասաց՝ ես չեմ, հրթիռներ էին արձակվում իր տարածքից, և դրանք Պուտինն էր արձակում։ Նա ասում էր․«Հավատա, ես չեմ, ես չեմ վերահսկում»։ Ես նրան ասացի, որ նա նույնքան մարդասպան է, իսկ նա ինձ ասում էր․ «Հասկացի, չի կարելի պատերազմել ռուսների դեմ»,- պատմել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ Լուկաշենկոն ի պատասխան առաջարկել է իրեն հարվածել Բելառուսի նավթավերամշակման գործարանին։
Նա [Լուկաշենկոն] ասում է. «Լա՛վ, հարվածիր նավթավերամշակման գործարանին, դու գիտես, թե դա ինչ նշանակություն ունի ինձ համար»։ «Մոզիր» գործարանի մասին էր։ Ես նրան պատասխանեցի․ «Ինչի մասին ես խոսում, ինչ պատասխան։ Պատերազմի երկրորդ կամ երրորդ օրն էր»,- ասել է Զելենսկին։

«Մոզիր» նավթավերամշակման գործարանը դադարեցրել է գործունեությունը 2024 թվականի հուլիսի 15-ին․ որպես պաշտոնական պատճառ նշվել է փոթորիկը, այնինչ ուկրաինական ԶԼՄ-ները պնդում էին, որ դա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանք է։ Այս նավթավերամշակման գործարանը ռուսական բանակի համար վառելիքի հիմնական արտադրողներից և մատակարարներից է։

Ամերիկացի փոդքասթերը Զելենսկիին հարցրել է, թե արդյո՞ք Ուկրաինան կհամաձայնի հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև բռնակցված Ղրիմից՝ ՆԱՏՕ-ին միանալու հրավերի դիմաց։
«Օրենսդրորեն ՆԱՏՕ-ն հրավերն անում է Ուկրաինային, և մենք չենք ճանաչում Ուկրաինայի մնացած բոլոր տարածքները, բայց ՆԱՏՕ-ն կարող է գործել այն մասով, որը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ, սա կարելի է համաձայնեցնել։ Ես վստահ եմ», – ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ նման սցենարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ուկրաինան տեսնի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ճանապարհ։

Հարցազրույցի ժամանակ Ֆրիդմանն ասել է, որ կցանկանար տեսնել Ուկրաինայի նախագահ Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստած՝ քննարկելու հրադադարի ռեժիմը ճակատում։
Ի պատասխան՝ Զելենսկին հիշեցրել է 2019 թվականի բանակցությունները, որոնց ժամանակ նույնպես համաձայնեցվել է հրադադարը, որը շուտով խախտվել է։

«Նրանք սկսեցին մեզ սպանել գրեթե մեկ ամսից։ Ես զանգեցի նրան և ասացի, որ մենք պայմանավորվեցինք  հրադադարի մասին։ Չէ՞ որ դա զուգարանի թուղթ չէ, սա լուրջ պատմություն է։ Մերկելը, Մակրոնը, դու և ես, մենք պայմանավորվել ենք հրադադարի մասին, չէ որ սա կարևոր է»,-պատմել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մի քանի ամիս անց ռուսները դադարել են հեռախոսազանգերին պատասխանել։

«Մենք երբեք այլ շփում չենք ունեցել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Ես ուզում էի հաջորդ հանդիպումը, ինչպես մենք ունեցանք նորմանդական ձևաչափով, ես ուզում էի որոշում կայացնել: Այո՛, ռուսները մերժեցին։ Մենք փորձեցինք դա անել եվրոպական տարբեր երկրների միջոցով, սակայն ռուսները, այնուամենայնիվ, հրաժարվեցին»։

Երեք ժամ տևած հարցազրույցի ընթացքում Զելենսկին հիմնականում խոսել է ուկրաիներեն, թեև Ֆրիդմանը ցանկանում էր, որ խոսակցությունը լինի ռուսերեն, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի