Նոր տարուն 2 օր ազատ լինելով` մարդիկ չեն հասցնում իրար այցելել, իսկ դա կարևոր խորհուրդ է. Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Մեր երկրում տոնահանդեսի մշակույթի մեծ խեղճություն կա: Նույնիսկ երբ մենք Արցախում ռազմական առաջին գործողություններից հետո հաղթանակ տարանք, ռիսկ չարեցինք ուրախանալ այդ հաղթանակով: Մեր հասարակությունը մեծ զսպվածություն ունի, վերջին 30 տարիներին չունեցանք տոնահանդեսային մշակույթ, որը հասարակության բոլոր շերտերի համար նույնքան հարազատ կլիներ և կդարձներ մեկ ընդհանուր բջիջ: Այդ առումով ունենք հանրային ապատիկ վիճակ»,-Factor TV-ի հետ նախաամանորյա զրույցում տեսակետ է հայտնում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով` մենք տոնահանդեսի մշակույթը, տոնի զգացողությունը հասարակությանը վերադարձնելու լուրջ խնդիր ունենք, և պետք է ռիսկ անենք ու լուրջ տոնահանդեսներ ունենանք. «Տոնը ևս ապրումակցման ձև է, և դրա կարիքն այսօր մենք ունենք: Այսօրվա մեր տոնական կյանքը քաոտիկ է ձևավորվել, այն կարծեք ուղղվածություն չունի»:

Հրանուշ Խառատյանը շեշտում է`Նոր տարվա իմաստի և ձևի մեջ տարիների ընթացքում եղել են փոփոխություններ, ինչը նորմալ է. «Տոնահանդեսը շատ կենդանի երևույթ է, տոնը միշտ ապրում է կյանքին համընթաց: Իսկ, օրինակ, խորհրդային տարիներին` մինչև 1940-ական թվականները, Նոր տարին տոն չէր, տոնածառն էլ արգելված էր, համարվում էր բուրժուական պերճանքի դրսևորում: Պատերազմի տարիներին նոր տոնը մուտք գործեց մարդկանց կենցաղ: Նորի տարին այդ ժամանակ հյուծված, չարացած հասարակությանը դրական լիցքեր հաղորդելու և միասնություն ապահովելու նպատակ ուներ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան