Նախիջևանում պահեստազորի զինծառայողների ուսումնական հավաքներ են անցկացվել

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Նախիջևանի առանձին համազորային գումարտակում, 2025 թվականի ուսումնական պլանի համաձայն, Ադրբեջանի Պետական ​​​​մոբիլիզացիայի և զինվորական ծառայության զորակոչի հետ համատեղ գործունեության շրջանակում ուսումնական պարապմունքներ են անցկացվել՝ պահեստազորի զինծառայողների խմբի ներգրավմամբ։

Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ անցկացվել են ուսումնական զրույցներ, տեղեկացվել է զինվորական կանոնադրության և համապատասխան օրենսդրության պահանջների մասին, բացատրվել են անվտանգության կանոնները,  անցկացվել են զորավարժությունների նախապատրաստման դասընթացներ։

Հավաքների ընթացքում զինծառայողների մարտական ​​և կրակային պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով իրականացվել են կրակոցներ փոքր տրամաչափի զենքերից և նռնականետերից։

Միաժամանակ, 2025 թվականի ուսումնական պլանի համաձայն՝ Ադրբեջանի ցամաքային զորքերի հրետանային ստորաբաժանումները գործնական մարտական ​​​​կրակոցներ են իրականացրել։ Իրական մարտի պայմաններին համապատասխան իրականացված մարտական ​​կրակոցների ընթացքում ճշգրիտ կրակով հայտնաբերվել և ոչնչացվել են պայմանական հակառակորդի պլանավորված և չպլանավորված թիրախները։ Գործնական պարապմունքներին հիմնական ուշադրությունը դարձվել  է զինծառայողների գործնական հմտությունների կատարելագործման, հրամանատարների փոխգործակցության և կառավարման կարողությունների կատարելագործման վրա։

Հավելենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնական թռիչքներ էին իրականացրել Super Mushshak ուսումնական ինքնաթիռներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի