ՌԴ-ի հետ քննարկում կա զենքի համար տրված գումարը այլ պարտքի վճարմանը փոխանցելու. նախարարը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«ՀՀ-ն և ՌԴ-ն ունեն որոշակի երկխոսություն առկա պարտքը հաշվանցելու, երկկողմանի պարտավորություններ կան, որոնք առաջացել են այս կամ այն փուլում, այդ պարտավորությունները միմյանց հետ հաշվանցելու մասին քննարկում գոյություն ունի»,- այս մասին ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք քննարկվում է ՌԴ-ին զենքերի համար տրված գումարը ուղղել ՀՀ-ի ունեցած այլ պարտքի մարմանը։

ՌԴ-ից զենք ձեռք բերելու համար փոխանցված գումարի չափը պաշտոնապես չի բացահայտվում։ Մինչ այս շրջանառվել են տեղեկություններ 200-ից մինչև 400 մլն դոլարի փոխանցման մասին։

Այսօր նախարարը չասաց, թե ՌԴ-ի հանդեպ ունեցած ո՞ր պարտքի մարմանը կարող է այն ուղղվել, անգամ՝ ոլորտը չբացահայտեց։

Այն, որ Ռուսաստանը ՀՀ-ին ստացված գումարի դիմաց սպառազինություն չի մատակարարել 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը թեև կոնկրետ երկրի անուն չէր տվել, բայց 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ հրապարակավ դժգոհել էր դաշնակից համարվող երկրներից։

Ֆինանսների նախարարությունից 2023 թվականի դեկտեմբերին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Հայաստանը Ռուսաստանին այդ պահի դրությամբ պարտք է 280 մլն դոլար, որը համարժեք է 112 մլրդ դրամի։ Պարտքը գոյացել է ՌԴ-ից վերցված երեք վարկերից։ ՀՀ-ն 2015 թվականին ՌԴ-ից 270 մլն դոլարի վարկ է ստացել ատոմակայանի վերականգման ծրագրի համար, որի մնացորդը պատասխանի տրամադրման պահին կազմում էր 102 մլն դրամ։ Նույն թվականին ՌԴ-ից ևս մեկ՝ 200 մլն դոլարանոց վարկ է վերցրել՝ զենքեր ձեռք բերելու համար։ Այս վարկի մնացորդը մեկ տարի առաջ այս օրերին փոխանցված պատասխանի համաձայն 80 մլն դոլար է։ Նույն նպատակով ՌԴ-ն 100 մլն դոլարի վարկ էլ տվել է 2017-ին, մնացորդն կրկին նախորդ տարվա տվյալներով 97 մլն դոլար է։ Ուշագրավ է, որ ՌԴ-ն վարկերը տրամադրել է հենց իրենից զենքեր գնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան