Փաշինյանը Վահագն Գևորգյանին ազատել է Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ի պաշտոնից

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ՝ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշանակվել էր Ջրային կոմիտեի ղեկավար։ Մինչև այդ Գևորգյանը զբաղեցնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ Նա այդ պաշտոնում ընտրվել էր 2015 թվականին ԲՀԿ-ի ցուցակով։ Վահագն Գևորգյանը 4 տարի անց վերընտրվել էր քաղաքապետի պաշտոնում, բայց այս անգամ որպես անկուսակցական թեկնածու։ Վահագն Գևորգյանը եղել է նաև ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատագամավոր Գագիկ Ծառուկյանը օգնականը։

Վահագն Գևորգյանին 2020 թվականին մեղադրանք էր առաջադրվել։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին։ Աբովյանի քաղաքապետը, ըստ առաջադրված մեղադրանքի, պաշտոնեական անփութություն է դրսևորել ու թույլատրել է 2240 մետր մակերեսով հողամաս զավթել։ Բացի այս մեկից, Գևորգյանին առնչվող այլ քրեական գործեր էլ են եղել, որոնք, սակայն, բոլորը կարճվել են։

Մանյա Պողոսյան