Կուրսկի շրջանում զոհվել կամ վիրավորվել է մի քանի հարյուր հյուսիսկորեացի զինվոր. Պենտագոն

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ԿԺԴՀ-ի զորքերը Կուրսկի շրջանում հարյուրավոր զոհեր և վիրավորներ ունեն։ Այս մասին հայտնում են New York Times-ը և Associated Press-ը՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային վկայակոչելով, նշում է Current time-ը։

Զրուցակիցը չի հայտնել կորուստների ստույգ թիվը, սակայն նշել է, որ մեծ թիվը կապված է նրա հետ, որ ԿԺԴՀ-ի զորքերը իրական մարտական ​​գործողությունների մասնակցելու փորձ չունեն։

Սա Ռուսաստանի կողմից Ուկրաինայում կռվող հյուսիսկորեական զորքերի կորուստների առաջին գնահատականն է։ Նախկինում Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը միայն հայտնել էր, որ նրանք մարտի են դուրս եկել Ռուսաստանի կողմից Կուրսկի շրջանում և կորուստներ են կրել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես հայտնել է հյուսիսկորեացի զինվորականների կորուստների մասին։

«Նախնական տվյալներով՝ ռուսները փորձում են թաքցնել հյուսիսկորեացիների կորուստները։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը և մեր հետախուզությունը ամբողջական տեղեկատվություն են պարզում ռուսական ստորաբաժանումների իրական կորուստների մասին, որոնցում ներգրավված են նաև կորեացիները։ Ցավոք սրտի, ստիպված ենք նաև նրանցից պաշտպանվել»,- ասել է Զելենսկին։

Հավելենք, որ ավելի վաղ Կիևը Կուրսկի ուղղությամբ զոհվածների տասնյակ լուսանկարներ էր ցուցադրել, որոնց թվում նաև հյուսիսկորեացիներ կան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի