Կիևը Կուրսկի ուղղությամբ զոհված տասնյակ ռուսների լուսանկարներ է ցուցադրել, որոնց թվում նաև հյուսիսկորեացիներ կան

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները հրապարակել են Կուրսկի ուղղությամբ վերջին հարձակումների ժամանակ զոհված ռուս զինծառայողների լուսանկարներ ու տեսանյութեր, որոնց թվում նաև հյուսիսկորեացիներ կան։ Այս մասին գրում «Սխեմա»-ն (Ազատություն ռադիոկայանի ուկրաինական ծառայության նախագիծը), որին վկայակոչում է Current time-ը:

Խմբագրությունն Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրների կողմից Կուրսկի ուղղությունից փոխանցված լուսանկարներ ունի։ Կադրերը, որոնք լրագրողները չեն կարողացել ինքնուրույն ստուգել, ​​ցույց են տալիս տասնյակ մարմիններ՝ վնասված տեխնիկայի ֆոնին։

Ուկրաինական զինվորականների շրջանում աղբյուրները պնդում են, որ զոհվածների թվում կան Հյուսիսային Կորեայից զինծառայողներ, որոնք գործել են ռուսական բանակի միավորված ստորաբաժանումներում։

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գրոհների ժամանակ ռուսական բանակի կորուստների մասին գրել է նաև ուկրաինական զինված ուժերի զինծառայողը։

Ռուս ռազմական փորձագետ Յան Մատվեևն էլ ավելի վաղ իր Տելեգրամի ալիքում լուսանկար էր հրապարակել, որտեղ, նրա պնդմամբ, պատկերված են Հյուսիսային Կորեայի զինվորները Կուրսկի շրջանում՝ Ռուսաստանի 810-րդ ծովային հետևակի զինվորների հետ միասին։

Դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի դեմ հարձակումներում հյուսիսկորեական զորքերի կիրառման մասին։

«Ռուսները նրանց ընդգրկում են միավորված ստորաբաժանումներում և օգտագործում Կուրսկի շրջանում գործողության մեջ։ Դեռևս միայն այնտեղ»,- ասել էր նա։

Ըստ Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության տվյալների՝ ԿԺԴՀ-ի զինվորականները վերջին շրջանում կորցրել են շուրջ 200 մարդ՝ «հյուսիսկորեական զորքերի դիրքերի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի