Ալիևի իշխանության կոռուպցիոն բացահայտումների համար ադրբեջանցի բանտարկված լրագրողը Բլինքենի կողմից մրցանակի է արժանացել

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ԱՄՆ-ը կոռուպցիայի դեմ պայքարում Anticorruption Champions Awards մրցանակով պարգևատրել է նաև կալանավորված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Սևինջ Վագիֆքըզիին։ ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն հայտնում է, որ ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆքըզիին ճանաչել է 2024 թվականին կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից։

«Ադրբեջանցի լրագրող Սևինջ Վագիֆգիզին ավելի քան մեկ տասնամյակ է նվիրել կառավարության չարաշահումների բացահայտմանը: Նա նաև միակ մրցանակակիրն է, որն այսօր մեզ հետ չէ։ Այժմ, ավելի քան մեկ տարի անց, նա մնում է կալանքի տակ։ Մինչ ձերբակալվելը Սևինջը գրել էր. «Ես այլևս վախ չեմ զգում: Ես գիտեմ, թե ինչ կարող են անել, դա ինձ չի խանգարում։ Ավելի կարևոր է օգտակար լինել մարդկանց, մարդիկ մեր կարիքն ունեն»»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մրցանակների հանձնման արարողության ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Վագիֆքըզին Abzas Media-ի գլխավոր խմբագիրն է, հայտնի հետաքննող լրագրող, որը բացահայտում է բարձր մակարդակներում կոռուպցիան, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա ընտանիքին առնչվող։ Նա  ձերբակալվել է 2023 թվականի նոյեմբերի 21-ին և մինչ օրս բանտում է։

Abzas Media-ի գործով, որը հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ, ընդհանուր առմամբ, կալանավորված են վեց լրագրողներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմադ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրող Էլնարա Գասիմովան, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ապօրինի ձեռնարկատիրություն, դիտավորությամբ կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափել և այլն): Այս հոդվածները նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում։

Լրագրողներից որևէ մեկն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրանք հայտարարում են, որ  լրատվամիջոցին ու իրենց պատժում են մասնագիտական գործունեության համար։

Ի դեպ, Հայաստանից Anticorruption Champions Awards-ին արժանացել է ՀՀ արդարադատության նախարար, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Սրբուհի Գալյանը։

Էմմա Չոբանյան