Նախատոնական տրամադրություն չկա, անտարբերության մթնոլորտում ոտքի հետ գնում ենք. Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Ինձ մոտ նախատոնական տրամադրություն չկա, անընդհատ մտածում եմ մեր անվտանգային համակարգի մասին: Վարչապետի կողմից ամեն օր մի նոր խոսույթ է ներմուծվում, որը տակնուվրա է անում մարդկանց միտքը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Նրա խոսքով` մենք ամեն օր մի նոր արտաքին ու ներքին մարտահրավերի առջև ենք կանգնում, սակայն դասեր այդպես էլ չենք քաղում. «Մեր ներքին մեծագույն մարտահրավերը ժողովրդի անտարբերությունն է երկրի ապագայի նկատմամբ, այդ անտարբերության և անպատասխանատվության մթնոլորտում ոտքի հետ գնում ենք»:

Հարցին, թե մեր երկրի համար որոնք են 2024-ի մեծագույն ձեռքբերումն ու կորուստը, Եղիշե Պետրոսյանը պատասխանում է. «2020-ից սկսած մենք դեռ միայն կորցնում ենք, հիմա էլ ինքնության կորստի վտանգի տակ ենք: Բացի նահանջից ու գլխիկոր ընթացքից ուրիշ բան չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է հանրային տրամադրություններին, Եղիշե Պետրոսյանը կարծում է, որ համերաշխության մենք այդպես էլ չհասանք, փոխարենը ավելի են խորանում պառակտումները. «Մեր ժողովրդի մոտ համախմբվելու պոտենցիալը չի մարել, բայց գենարատորը չկա: Մեր արժեհամակարգում տեղաշարժեր լինում են, բայց բացասական: Հանրությանը կոնսոլիդացնող իշխանություն չկա, պառակտող իշխանություն է, 6 տարի է` ժողովրդին նախկիններով կերակրելով իշխանություն է պահում»:

Երաժիշտն անդրադառնում է նաև Հայաստանի պետական օրհներգը խմբագրելու նախաձեռնությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչելու է կենդանի կատարմամբ. «Ինձ մոտ ժպիտ է առաջանում այդ նախաձեռնության հետ կապված: Օրհներգի կենդանի կատարումը մեծ ծախսերի հետ է կապված, դա չմտածված թիթիզ արտահայտություն է, արդեն չափն անցավ, դա չտրամաբանված ֆրազա է»:

Երգահանը, որը «Արձագանք» ստուդիայի համահիմնադիրն է, խոսում է նաև հայկական շոուբիզնեսի ներկայիս վիճակի մասին. «90-ականներին մենք ստեղծեցինք գործիքավորողների, ձայնագրողների, համերգներ սպասարկողների, արտիստների դպրոց, մթնոլորտ փոխեցինք, բայց ռաբիսն էլի իր դիրքերում է, փողն այդտեղ է, և շատերը, գայթակղվելով քեֆերի երաժշտությամբ, այսօր լուրջ գործեր չեն ստեղծում»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան