Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին:Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրության հյուրախաղերի անցկացումն ու այն հանդիսատեսին ներկայացնելու հնարավորությունը:

«Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանում: Մշակույթի և մասնավորապես թատրոնի զարգացումը ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է: Գիտեմ, որ երեկ ներկայացումն անցել է լեփ-լեցուն դահլիճում. սա նշանակում է՝ թատրոնի լեզուն թարգմանության կարիք չունի»,- ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև շնորհավորել է արվեստագետին Ֆրանսիայի Արվեստների և գրականության շքանշանի հրամանատարի բարձրագույն կոչմանն արժանանալու առթիվ:

Սիմոն Աբգարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: Նա ողջունել է ՀՀ կառավարության՝ թատրոնի զարգացմանն ուղղված ջանքերն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գործունեությանը, հետագա հյուրախաղերի անցկացմանը վերաբերող հարցեր:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրությունը կներկայացվի նաև այսօր՝ ժամը 19։00-ին։

Ֆրանսիական ազգային թատրոնի «Մոլիեր» մրցանակի եռակի դափնեկիր «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ և տպավորիչ խորեոգրաֆիայով: «Քոմփանի դե սընք ռու» (Compagnie des 5 roues) թատերախմբի այս ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ֆրանսիայում, այլև այլ երկրներում: