ԱՄՆ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու կանանց իրավունքների պաշտպանության և բռնության ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ ՀՀ ջանքերին․ դեսպան

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

ՆԳ նախարարը, ԱՄՆ դեսպանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը մասնակցել են գենդերային բռնության խնդիրներին նվիրված կլոր սեղան-քննարկմանը։

«ՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ»,- տեղեկացնում են ՆԳՆ-ից։

ՆԳ նախարարը վերահաստատել է բռնության կանխարգելման ուղղությամբ բովանդակային քայլեր ձեռնարկելու Կառավարության հանձնառությունը՝ նշելով, որ թե՛ ներառական կազմով քննարկումները, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումները քաղաքականություն մշակող մարմնին թույլ կտան բարձրացված խնդիրների գույքագրմամբ նախանշել ռազմավարական լուծումներ։

Արփինե Սարգսյանն ակտիվ համագործակցության, նախարարության նախաձեռնությանն օժանադակելու համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոչ միայն արշավների, այլև ամենօրյա հետևողական միջոցառումների անհրաժեշտությունը։

«Երբ հետհայացք եմ գցում նախորդ տարիներին կատարած աշխատանքի և այն խնդիրների վրա, որոնք միասին գույքագրել ենք, ակնհայտ է, որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ոչ միայն օրենսդրական են կամ պարզապես որպես փոփոխություն են եղել, այլ գործնական շատ լուրջ ներդրում են ունեցել, փոփոխություն են բերել գործնականում, ինչի մասին են վկայում թե՛ մեր տարբեր զրույցները, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, թե՛քաղհասարակության գործընկերների հետ շփումները»,-նշել է Արփինե Սարգսյանը:

Անդրադառնալով ներպետական և միջազգային պրակտիկային՝ Արփինե Սարգսյանը բռնության դեպքերի կանխարգելման և բացահայտման արդյունավետության տեսանկյունից ընդգծել է կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքը։

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն իր խոսքում նշել է. «Գենդերային բռնությունը խնդիր է ցանկացած երկրում, և դրա ծավալները մարտահրավեր են յուրաքանչյուր հասարակության համար։ ԱՄՆ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու կանանց իրավունքների պաշտպանության և բռնության ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ջանքերին»: Նա բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳ նախարարության ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության առանցքային դերը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ «Գենդերային բռնության խնդիրը միայն կանանց խնդիրը չէ, այն համաշխարհային խնդիր է։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության։ Պետք է նշել, որ իրավապահ համակարգում կանանց դերի մեծացումը կարևոր նշանակություն ունի գենդերային հավասարության խթանման գործընթացում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գենդերային բռնության և երեխաների նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու մշակույթի փոփոխության, ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավման, «SAFE YOU» հավելվածի հնարավորությունների, ինչպես նաև տարբեր կառույցների կողմից ուղղորդումների հաշվառման և արձագանքման հարցեր:

Վերլուծվել են պրակտիկ օրինակներ, ընդգծվել է միջգերատեսչական մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային բռնության զոհերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտի ձեռքբերումներին և բարելավման ուղղություններին։