Թուրքիայի ռազմարդյունաբերական երեք ընկերությունների համաշխարհային վաճառքից եկամուտը 2023թ․ ավելացել է 24%-ով. SIPRI

Լուրեր

22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
22.06.2026 | 12:36
Հավաքագրման պոտենցիալ կա, պետք է ավելացնել. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 12:25
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանի քանդման լուսանկարը կեղծ է
22.06.2026 | 12:18
Մոսկվային մոտեցող 70 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
22.06.2026 | 12:10
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է // 1 զոհ, 11 տուժած Արագածոտնում տեղի ունեցած վթարից․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 12:03
2026-ի գարունը Հայաստանում եղել է նորմայից ցուրտ և խոնավ․ մարտը ամենատեղումնառատն է եղել ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության ոլորտում Թուրքիայի երեք ընկերություններ 2023-ին զգալիորեն՝ 24%-ով ավելացրել են զենքի վաճառքից իրենց եկամուտները զենք արտադրող աշխարհի 100 առաջատար արտադրողների շարքում։ Այս մասին են վկայում Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) վերջին զեկույցի տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Թուրքական պաշտպանական ընկերությունների՝ Aselsan-ի, Baykar-ի և Turkish Aerospace Industries-ի (TUSAŞ) ընդհանուր եկամուտը 2023 թվականին հասել է 6 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 24 տոկոսով՝ ներքին և միջազգային շուկայում ներկայության ընդլայնման պայմաններում:

Հատկանշական առաջընթաց ունի Baykar-ը, որը հայտնի է իր անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերով․ այն 2022 թվականի 79-րդ տեղից բարձրացել է 2023-ին տասը միավորով բարելավել է դիրքերը՝ հասնելով 69-րդ հորիզոնականին։ Ընկերության եկամուտը կազմել է 1,9 միլիարդ դոլար, ինչը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Նշվում է, որ Baykar-ի եկամուտների 90 տոկոսը գոյացել է միջազգային վաճառքից, ընդ որում, զեկույցում նշվում է զգալի արտահանումը Ուկրաինա և այլ երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինայի պաշտպանունակությանը:

Baykar-ի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է՝ Սելչուկ Բայրաքթարը։ Էրդողանն անձամբ է գովազդում արտադրած անօդաչու սարքերն այն երկրներում, ուր այցելում է։

Թուրքական օդատիեզերական արդյունաբերության ընկերությունը (TUSAŞ) ցուցադրել է թուրքական ընկերությունների շրջանում ամենաէական աճի տեմպերը եկամուտների 45 տոկոս աճով՝ 2022-ին 88-րդ տեղից 2023-ին բարձրանալով 78-րդ տեղը։ Ընկերությունն ապահովել է 1,7 միլիարդ դոլարի վաճառք, որի 31 տոկոսը ստացվել է միջազգային շուկաներից:

Պաշտպանական էլեկտրոնիկայի թուրքական խոշորագույն արտադրող Aselsan-ը պահպանել է իր դիրքը վարկանիշում՝ 56-րդ տեղից տեղափոխվելով 54-րդ տեղ և գրանցելով եկամուտների 12 տոկոս աճ՝ հասնելով 2,4 միլիարդ դոլարի: Ընկերության եկամուտը հիմնականում ստացվել է թուրքական անվտանգության ուժերին ներքին վաճառքից:

SIPRI-ի զեկույցում ընդգծվում է Թուրքիայի երկարաժամկետ ռազմավարական նպատակը՝ պաշտպանական արտադրության ոլորտում ինքնաբավության հասնելու համար: Թուրքական ընկերությունների կողմից զենքի վաճառքի աճը պայմանավորված է ինչպես ներքին պահանջարկի ավելացմամբ, այնպես էլ Ուկրաինայում շարունակվող հակամարտությամբ՝ արտացոլելով թուրքական պաշտպանական արտադրողների դերի ընդլայնումը միջազգային շուկայում:

Այս զարգացումն ընդգծում է Թուրքիայի բարելավվող դիրքը համաշխարհային պաշտպանական արդյունաբերության մեջ, մասնավորապես, անօդաչու թռչող համակարգերի ոլորտում։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TurkStat) նոյեմբերի արտահանման տվյալները հաստատում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում այս աճը։ Պաշտպանական արդյունաբերության նախագահության ղեկավար Հալուք Գյորգյունի համաձայն՝ երկրի պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանումը զգալի աճ է գրանցել՝ 2023 թվականի նոյեմբերին կազմելով 637,199 միլիոն դոլար, ինչը 32,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Նշվում է, որ թուրքական պաշտպանական ընկերությունները զգալիորեն ընդլայնել են իրենց համաշխարհային ներկայությունը՝ 2024 թվականին արտահանում իրականացնելով 178 երկրներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի