Սիրիայում թուրքամետ ուժերը շարունակում են մոտենալ Հալեպին․ ՌԴ-ն հայտարարում է 400 գրոհայինի ոչնչացնելու մասին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Սիրիական բանակը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կապիտան Օլեգ Իգնասյուկը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Նոյեմբերի 27-ին ժամը 7:50-ից սկսած «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անօրինական զինված խմբավորումները հարձակվել են Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքների վրա Հալեպ և Իդլիբ նահանգներում: Սիրիական բանակը կռվում է ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ»,- ասել է նա։

Իգնասյուկը նշել է, որ «վերջին 24 ժամվա ընթացքում ահաբեկիչները տեխնիկայի և անձնակազմի զգալի կորուստներ են կրել, զոհվել է առնվազն 400 մարդ»։ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում գրանցվել է 13 հարձակում սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա «Ջաբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների կողմից, որոնցից 12-ը՝ Իդլիբ նահանգում, ևս մեկը՝ Հալեպում։

Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահրիր ալ-Շամ (HTS) զինված խմբավորումը և դաշնակից ուժերը շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նրանք մոտեցել են Հալեպի ծայրամասերին։

Զինված խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել 400 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընդհանուր առմամբ՝ զինյալները վերահսկում  են Հալեպ և Իդլիբ նահանգների 56 բնակավայրեր։ Տեղեկություններ են տարածվում, որ կառավարական ուժերը հեռացել են Հալեպից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի