Ինչո՞ւ Փաշինյանը հավասարեցրեց «Արևմտյան Հայաստանը» Ալիևի «Արևմտյան Ադրբեջանին»․ վտանգավոր հետևանքներ սպասե՞լ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
Բոլորը

Կանաչ լույս՝ ՀՀ-ի հանդեպ Ադրբեջանի տարածքային հավակնությունների նկատմա՞մբ, թե՞ ինքնահայեցում և հարևանների հետ խաղաղ ապրելու ձգտում. այս հարցը վերջին օրերին թեժ բանավեճերի առարկա է դարձել։ Վարչապետն օրերս Հ1-ի եթերում հայտարարեց․ «Հիմա մենք ինչքան նեղվում ենք և շատ ծանր ենք տանում և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞, բա մենք որ ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են «Արևմտյան Ադրբեջան», մեզ է գրգռում, այդպես էլ ոնց որ ասում ենք Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»։

Ի՞նչ մոտիվացիա ուներ վարչապետ Փաշինյանը՝ նույնացնելով «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները։ Եթե նախկինում Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» տերմինն օգտագործում էին հասարակական գործիչների մակարդակով, այսօր արդեն երկրի բարձրագույն իշխանության։ Եվ սա այն համատեքստում, երբ ինքը՝ վարչապետ Փաշինյանն է հայտարարել, որ Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ՝ ամրագրված իր Սահմանադրությամբ։

Արդյո՞ք Հայաստանի վարչապետը կոռեկտ համեմատություն է արել՝ ոչ միայն թեմայի պատմական շերտերի, այլև՝ քաղաքական իմաստով։ «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները համեմատելի՞ են։ Արդյո՞ք Ադրբեջանը զենք չստացավ Հայաստանի դեմ։
Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Ազատ Արշակյանը՝ հանրային գործիչ, Արա Պապյանը՝ ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ, Հրանուշ Խառատյանը՝ ազգագրագետ, Գարեգին Միսկարյանը՝ Ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն, Բորիս Նավասարդյանը՝ քաղաքական վերլուծաբան։