Վարորդական վկայական ստանալու համար 330 հազար դրամ է փոխանցել, ապա պատասխան ստացել․ «Դուք կորցրիք ձեր գումարը, ես խարդախ եմ»

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։

«Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։

Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով նույն օգտատիրոջ տրամադրած կրիպտոարժույթի հաշվեհամարին, որպես կաշառք, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար փոխանցել է 285 հազար և 45 հազար դրամ։

«Նա ինձ զանգահարեց և ասաց, որ պետք է մոտենամ Սարյան 9 հասցե, որտեղ տեղակայված է բիթքոյնի տերմինալ: Ուղարկեցի 285 հազար դրամ: Չեկը նկարեցի և ուղարկեցի իրեն: Մի քանի րոպե հետո զանգահարեց և ասաց, որ իմ անունով ակտ կա, և 2-րդ անգամ փոխանցեցի 45 հազար դրամ: Հետո նա ինձ զանգահարեց և ասաց, որ մոտենամ Գաջի գործարան՝ ՄՌՈւ: Մտա վարորդական վկայական ստանալու սենյակ, և ինձ ասացին, որ իմ անունով վարորդական չկա»,-իր խոսքում նշել է 23-ամյա երիտասարդը:

Մինչ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացվելը՝ 23-ամյա երիտասարդը տելեգրամյան օգտատիրոջից ստացել է վերջին հաղորդագրությունը․ «Դուք կորցրեցիք ձեր գումարը: Ես անհայտ խարդախ եմ և գտնվում եմ Վրաստանում, եթե դիմեք ոստիկանություն, դուք կունենաք լուրջ խնդիրներ օրենքի հետ կապված և ինձ չեք կարող բացահայտել: Եթե փորձեք ինձ վիրավորական ինչ-որ բառ գրել, ես ունեմ ձեր տվյալները: Նաև տեղեկացնեմ, որ ձեր գումարը արդեն Վրաստանում է»:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տելեգրամյան օգտատիրոջ տվյալները պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։