Google-ի սահմանափակումները սպառնում են Թուրքիայում անկախ լրատվամիջոցների գոյությանը

Լուրեր

03.04.2026 | 23:13
NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
03.04.2026 | 22:59
Ով է ՔՊ-ի ընտրական ցուցակում. Փաշինյանը հրապարակել է ցանկը
03.04.2026 | 22:54
Հնդկաստանն ու Ադրբեջանը վերականգնում են հարաբերությունները
03.04.2026 | 22:40
Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել Իրանի հետ պատերազմը
03.04.2026 | 22:27
Թրամփը խնդրել է ռեկորդային 1.5 տրիլիոն դոլարի ռազմական բյուջե՝ սոցիալական ծրագրերի կրճատման հաշվին
03.04.2026 | 22:13
Կիևի մարզում ռուսական զանգվածային հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել է, ութը՝ վիրավորվել
03.04.2026 | 22:00
Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 21:50
Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպայի դաշնակիցները պետք է միավորվեն ԱՄՆ-ի և Չինաստանի դեմ
03.04.2026 | 21:43
Ապրիլի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.04.2026 | 21:29
Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում
03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
Բոլորը

Թուրք լրագրողները Google ընկերությանը մեղադրում են անկախ լրատվամիջոցներին անուղղակի գրաքննության ենթարկելո համար՝ վերջին ալգորիթմի ճշգրտումների միջոցով, որոնք զգալիորեն նվազեցրել են տեսանելիությունը շատ թուրքական լրատվական կազմակերպությունների համար։ Որոշներն ունեցել են հաճախելիության կորուստ մինչև 80 տոկոսի չափով։ Այս մասին հայտնում է Gazete Duvar-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Google Turkey-ը լռում է՝ չնայած փոփոխությունների վերաբերյալ աճող քննադատություններին, որոնք նվազեցրել են լուրերի տեսանելիությունը Google News և Google Discover հարթակներում՝ թափանցիկության կոչեր առաջացնելով։ Այս հարցը սոցիալական ցանցերում բարձրացրել է լրագրող Բահադիր Օզգյուրը՝ Gazete Duvar լրատվականից։

«Google-ի ալգորիթմի փոփոխությունները պատճառ են դարձել, որ առցանց լրատվամիջոցների ընթերցողների թրաֆիկը 60-80 տոկոսով նվազել է: Սա նշանակում է եկամուտների նույնաչափ նվազում։ Google-ին դա չի հետաքրքրում: Հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցներին, ամենայն հավանականությամբ, դժվար ժամանակներ են սպասվում 2025 թվականին»,- գրել է Օզգյուրը X-ի իր միկրոբլոգում։

Մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտարարել են, որ այցելուների թվի նվազումն անկախ լրատվամիջոցներին զրկել է զգալի եկամուտներից՝ հասցնելով նրանց տնտեսական ծանր վիճակի։

Birgün-ի համակարգող Ուղուր Քոչը մոտ մեկ ամիս առաջ նշել էր, որ Google Discover-ի և Google News-ի թրաֆիկն էապես նվազել է, և այժմ անկախ լրատվամիջոցները հազիվ տեսանելի են երկու հարթակներում:

«Քանի որ խախտվում է լուրեր ստանալու՝ հանրության իրավունքը, վտանգի տակ է նաև անկախ լրատվամիջոցների գոյությունը։ Ալգորիթմի փոփոխությունը համաշխարհային մասշտաբով թրաֆիկի տատանումներ է առաջացրել, սակայն Թուրքիայում անկախ լրատվամիջոցներն են կրել դրա հիմնական վնասը»,- հավելել է նա:

T24 լրատվական կայքի խմբագիր Սիբել Յուքլերն էլ ասել է, որ ընթերցողների թրաֆիկի 80 տոկոսով անկումը նշանակում է «անկախ նորությունների հասանելիության ավարտ» և «հազարավոր լրագրողների բախում խորը աղքատությանը»։

Լրագրող Իսմայիլ Քյուչուքքայան իրավիճակը բնութագրել է որպես «ազգային անվտանգության խնդիր»։

«Շատ երկրներում, հատկապես՝ ԵՄ-ում, Google-ը և նմանատիպ տեխնոլոգիական ընկերությունները դրա համար տուգանվում են միլիարդավոր դոլարներով: ԱՄՆ-ում այն ժամանակ նախագահի թեկնածու, այժմ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել էր այնպիսի ընկերություններից, ինչպիսին Google-ն է, որոնք գովազդում են իրենց նախընտրած բովանդակությունը: Դա խնդիրներ է ստեղծում ժողովրդավարության համար»,- ասել է Քյուչուքքայան։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) պատգամավոր, Թվային լրատվամիջոցների խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեվիլայ Չելենքը հարցը մտցրել է խորհրդարանի օրակարգ։ Նա տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին և փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին ուղղված խորհրդարանական հարցի ժամանակ նշել է, որ Google-ի գործողությունները սպառնում են անկախ լրատվամիջոցների տնտեսական կայունությանը:

Surfshark վիրտուալ մասնավոր ցանցային ընկերության անցյալ տարվա զեկույցի համաձայն՝ թուրքական պետական կառույցները խնդրել են Google-ից հեռացնել, ընդհանուր առմամբ, 90,400 էջ և այլ բովանդակություն վերջին տասնամյակում:

Թուրքիան չորրորդ երկիրն է Ռուսաստանից, Հյուսիսային Կորեայից և Հնդկաստանից հետո, որը Google-ից ամենից հաճախն է խնդրել հեռացնել բովանդակությունը․ 10 տարվա ընթացքում՝ 90,400 էջ և այլ բովանդակություն հեռացնելու 18,900 հարցում, ինչը հավասար է միջինը օրական 5 առցանց բովանդակության:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի