Նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել Ուգանդայում, Ռուանդայում և Կատարում
Քաղաքականություն
12.11.2024 | 19:44Նախագահը հրամանագրեր է ստորագրել, ըստ որոնց՝ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դոհա), իսկ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը, համատեղության կարգով, նշանակվել Ուգանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա), ինչպես նաև Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ադիս Աբեբա)։