Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանելու համար Վարուժան Ավետիսյանի որդին 525 հազար դրամով տուգանվել է

Լուրեր

05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի հետ քննարկել է ԹՐԻՓՓ ծրագրին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ՊՊԾ գնդի գրավման գործով ազատազրկված Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, ավելի քան կես մլն ՀՀ դրամի չափով տուգանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» ասելու համար։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը․

«Քանի որ դատավճռի ամբողջական տարբերակը դեռ չենք ստացել և հայտնի չէ, թե ինչն է հիմք հանդիսացել 525 հազար դրամ տուգանքի համար, ենթադրում եմ՝ մեղավոր ճանաչվելու հիմք են հանդիսացել Փաշինյանի թիկնազորի երկու ծառայողների և մեկ ոստիկանի ցուցմունքները։ Որպես ապացույց օգտագործվել է նաև Դավիթ Ավետիսյանի հարցազրույցը, որը տեղի է ունեցել, երբ ձերբակալվածների պահման վայրից դուրս է եկել։ Ըստ երևույթին՝ սրանց վրա է հիմնվել դատարանը և մեղադրական ակտ կայացրել»,- նշեց Պապիկյանը։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել 2024-ի հունիսի 30-ին․ ինչպես ավելի վաղ Factor TV-ին պատմել էր Դավիթ Ավետիսյանը, ինքն ու ընկերուհին զբոսնելիս են եղել Անգլիական այգում, երբ նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

«Մոտեցա բրթեցի, մի քայլ հետ գնաց ու իմ սրտի խոսքն ասացի․ ասացի՝ զոհված ընկերներիս համար պատասխան ես տալու։ Էդ ժամանակ ձեռքերիցս բռնեցին թիկնապահները, Փաշինյանը մոտեցավ ու ասեց՝ եթե ուզում ես, կարող ենք կազմակերպել, գաս՝ խոսենք առանձին։ Ասեցի՝ քեզ հետ խոսելու բան չկա, դու ուղղակի պատասխան ես տալու։ Թիկնապահները պառկեցրին ինձ, նրանցից մեկը ձեռքը դրեց բերանիս, որ ձայն չհանեմ, շունչս սկսեց կտրվել»,- պատմել էր նա։

Դավիթ Ավետիսյանին բռնի ուժով բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ քննիչի աշխատասենյակի առաջ անցկացրել են ավելի քան 5 ժամ։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր է կազմվել, որտեղ նշվել է, որ Դավիթը, մոտենալով վարչապետին, հայհոյել է նրան․

«Անվանել էր՝ «դավաճան» և «վիժվածք», սակայն դատաքննության ընթացքում մենք լեզվաբան-փորձագետի եզրակացություն էինք ներկայացրել, որտեղ նա նշել էր՝ այդ բառերը, ըստ հայոց լեզվի, հայհոյանք չեն»,- նշեց Պապիկյանը։

Միջադեպի հետևանքով՝ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջի մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքով կամ անպարկեշտ արտահայտություններով խափանելով։ Հոդվածը սահմանում էր, որ, եթե անձը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է պատիժ՝ տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Փաստացի, Դավիթ Ավետիսյանի նկատմամբ կիրառվեց տուգանքը, որը, պաշտպանի փոխանցմամբ՝ բողոքարկվելու է։

Ռոզա Վարդանյան