Ձայնագրության մեջ հիշատակված դատավորն այլևս առնչություն չպետք է ունենա Մարտի 1-ի գործի հետ. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի՝ հրապարակված ձայնագրության հարցում երկու գործոն կա. առաջինը հենց գաղտնալսման փաստն է, երկրորդը՝ խոսակցության թեման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Սաքունցի խոսքով՝ նման գաղտնալսումներ տարբեր երկրների պատմության մեջ եղել են: Նա հիշեցրեց ԱՄՆ-ում տեղի ունեցած երկու դեպք. Ութերգեյթյան սկանդալային գաղտնալսումը, որի արդյունքում հետագայում ընտրված նախագահը հրաժարական տվեց, մյուսը՝ Հիլարի Քլինթոնի նամակագրությունը, որի գործը մինչև հիմա քննվում է:

Ըստ նրա՝ տեխնիկական միջոցների զարգացումը հանգեցնում է ռիսկերի ավելացման. ռիսկերի, որն ուղղակիորեն առնչվում է նամակագրության գաղտնիությանը, հաղորդակցության գաղտնիությանը, նաև անձնական կյանքին միջամտությանը:

«Կարող եք ասել՝ եթե երկու պաշտոնյաներ խոսում են, էլ ի՞նչ անձնական կյանքի մասին է խոսքը: Բայց մենք ունենք փաստեր, երբ գաղտնալսվում են նաև անձնական նամակագրությունները: Մենք բազմիցս բարձրացրել ենք, որ ունենք բավարար հիմքեր՝ կասկածելու, որ նախորդ ավտորիտար կառավարման ժամանակ մեր՝ քաղաքացիների, քաղաքական ընդդիմադիր գործիչների, հասարակական գործիչների հեռախոսային խոսակցությունները, անձնական կամ գործնական նամակագրությունը գաղտնալսվել է՝ առանց դատարանի որևէ որոշման, ապօրինաբար»,- հավելեց Արթուր Սաքունցը:

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարն այնքան էլ չի կարևորում, թե ինչ են խոսել ուժային կառույցների ղեկավարները, էական է այն, որ քրեորեն հետապնդելի բան է տեղի ունեցել. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են լսել, ինչ են խոսել, պարզապես գաղտնալսում իրականացնողները պետք է իմանան, որ դա անթույլատրելի է, քրեորեն հետապնդելի է: Արտառոց է նաև այն, որ արդեն գաղտնալսում են հենց պոտենցիալ գաղտնալսում իրականացնողներին»:

Արթուր Սաքունցը, միաժամանակ, հեռախոսազրույցի բովանդակությունը երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք չի համարում. «Դա կլիներ այն դեպքում, եթե, ենթադրենք, գաղտնալսեին պաշտպանության նախարարին կամ երկրի ղեկավարին, որոնք ազգային անվտանգության կամ երկրի պաշտպանության բնագավառի հարցեր են քննարկում: Բայց այս փաստը ցույց է տալիս, որ նման վտանգներ կան: Եթե ԱԱԾ պետը չի կարողանում ապահովել իր հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ապա ինչո՞ւ պետք է ես երաշխիք ունենամ, որ իմ հեռախոսային խոսակցությունները չեն կարող գաղտնալսվել, էլ չեմ խոսում վարչապետի կամ պաշտպանության նախարարի մասին: Այսինքն՝ շատ լուրջ անելիքներ կան այստեղ»:

Փոխարենը նա ուշադրություն է հրավիրում զրույցի թեմայի վրա. այստեղ Արթուր Սաքունցի հիմնական մտահոգությունը դատական իշխանության հետ առնչությունն է: «Եթե դատավորը զանգահարում է ԱԱԾ տնօրենին, իհարկե՝ ես հավատում եմ, որ անմիջապես ԱԱԾ պետը չի խոսել, բայց դա նրան չի ազատում պատասխանատվությունից, որ կարող է նման ցուցում տված լինել: Չէ՞ որ վարչապետն է ասել, որ որևէ զանգ չպետք է լինի դատավորին: Եվ այդ դատավորն էլ, կարծում եմ, այլևս որևէ առնչություն չպետք է ունենա Մարտի 1-ի գործի հետ, քանի որ ինքն արդեն կասկածելի է անաչառության մասով»,- եզրափակեց Արթուր Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: