COP29. Իտալիայի խորհրդարանականները կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ

Լուրեր

20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի 38 խորհրդարանականներ Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին կոչ են տարածել հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANSA գործակալությունը, կոչում նշված է.

«- Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,- Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,

– Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
– Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,- Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.

– Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,- ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,

– Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։

Կոչը ստորագրել են հետևյալ խորհրդարանականները՝Ալեսանդրո Բատտիլոկկիո (Առաջ Իտալիա); Բրանդո Բենիֆեյ (Դեմոկրատական կուսակցություն); Դեբորա Բերգամինի (Առաջ Իտալիա); Սիմոնե Բիլլի (Լեգա); Ստեֆանո Բորգեզի (Լեգա); Սուզաննա Կամուսսո (Դեմոկրատական կուսակցություն); Անդրեա Կազու (Դեմոկրատական կուսակցություն); Ջուլիո Չենտեմերո (Լեգա); Ալեսանդրո Կոլուչչի (Մենք չափավորներս); Անդրեա Դե Պրիամո (Իտալիայի եղբայրներ); Ջանմաուրո Դելլ՛ Օլիո (5 Աստղ շարժում); Բենեդետտո Դելլա Վեդովա (+ Եվրոպա); Գրացիանո Դելրիո (Դեմոկրատական կուսակցություն); Գաբրիելլա դի Ջիրոլամո (5 Աստղ շարժում); Պիերո Ֆասսինո (Դեմոկրատական կուսակցություն); Աուրորա Ֆլորիդիա (Կանաչների և ձախերի դաշինք); Պաոլո Ֆորմենտինի (Լեգա); Մարիաստելլա Ջելմինի (Մենք չափավորներս); Ջորջիո Լովեկիո (Առաջ Իտալիա); Լորենցո Մալագոլա (Իտալիայի եղբայրներ); Ստեֆանո Մաուլլու (Իտալիայի եղբայրներ); Ռոբերտո Մենիա (Իտալիայի եղբայրներ); Ելենա Մուրելլի (Լեգա); Լուիջի Նավե (5 Աստղ շարժում); Ֆեդերիկա Օնորի (Ացիոնե); Անդրեա Օրսինի (Առաջ Իտալիա); Անդրեա Պելլիչինի (Իտալիայի եղբայրներ); Կատիա Պոլիդորի (Առաջ Իտալիա); Էմանուելե Պոցցոլո (Իտալիայի եղբայրներ); Էրիկ Պրետտո (Լեգա); Տատյանա Ռոյչ (Դեմոկրատական կուսակցություն); Մասիմիլիանո Սալինի (Առաջ Իտալիա), Իվան Սկալֆարոտտո (Իտալիա Վիվա), Ֆիլիպո Սենսի (Դեմոկրատական կուսակցություն); Լուիջի Սպանյոլի (Ինքնավարության խումբ); Ֆրանչեսկո Վերդուչչի (Դեմոկրատական կուսակցություն); Սանդրա Ձամպա (Դեմոկրատական կուսակցություն); Ջանպիերո Ձինձի (Լեգա)։