Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե հայկական եկեղեցիները հայերին չեն պատկանում

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Բաքվում անցկացված աշխարհի կրոնական առաջնորդների գլոբալ գագաթնաժողովի մասնակիցները նախօրեին այցելել են հայաթափված Արցախ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կովկասի մահմեդականների գրասենյակի  ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ակնա՝ տեղի մզկիթ։

Գագաթնաժողովի մասնակիցները այցելել են նաև էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ, ինչպես նաև Շուշի։

Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե  հայկական եկեղեցիները հայերին չեն պատկանում։ Նա հայտարարել է, թե «եկեղեցիները 1883 թվականին  հայերին են փոխանցվել Ռուսական կայսրության կողմից, սակայն երբեք չեն պատկանել հայերին»։

«Ինչպես մեր հողերը, հայերը նաև եկեղեցիներն են յուրացրել։ Այդ հարցով մենք դիմել ենք Ռուս ուղղափառ եկեղեցուն և Հռոմի պապին։ Միջազգային համաժողովների ժամանակ մենք այդ տեղեկատվությունը հասցնում ենք համաշխարհային հանրության ուշադրությանը»,- ասել է Փաշազադեն։

Բաքուն շարունակում է Արցախում իրականացնել հայկական կրոնական ու մշակութային ժառանգության ոչնչացման պետական քաղաքականություն։ Փաստագրված են հայկական եկեղեցիների ավերման, կրոնական ու մշակութային կոթողների ոչնչացման բազմաթիվ դեպքեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի