Թրամփն իր նախագահության երկրորդ ժամկետում կպահանջի մեկուսացնել Իրանին․ WSJ

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը կարող է ուժեղացնել պատժամիջոցային ճնշումն Իրանի վրա, այդ թվում՝ փորձելով կրճատել երկրի նավթային եկամուտները, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցներից մեկը, որը Սպիտակ տանը պաշտոն է զբաղեցրել, ասել է, որ Թրամփը խոստացել է «դիվանագիտորեն մեկուսացնել Իրանին և տնտեսապես թուլացնել», որպեսզի երկիրը չկարողանա շարունակել ֆինանսավորել ՀԱՄԱՍ-ին, Հըզբոլլահին, ինչպես նաև Եմենի հութիներին և Իրաքում ու Սիրիայում շիա խմբավորումներին։

Թրամփին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ նոր վարչակազմն արագ կգործի՝ փորձելով սահմանափակել Իրանի նավթային եկամուտները: Մասնավորապես, նախատեսվում է պայքարել իրանական նավթ տեղափոխող ու վաճառող առևտրականների և նավահանգիստների դեմ։

WSJ-ի տվյալներով՝ իր առաջին նախագահական ժամկետում Դոնալդ Թրամփն Իրանի վրա առավելագույն ճնշման ռազմավարություն է ներկայացրել՝ հուսալով, որ Թեհրանը կհրաժարվի միջուկային զենքի մշակումից և կդադարեցնի ֆինանսավորել այն խմբերին, որոնց ԱՄՆ-ը համարում է ահաբեկիչներ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի