Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե չնայած ՀՀ-ի հետ բանակցությունների առաջընթացին, «կան որոշակի սպառնալիքներ»

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով փորձում է արդարացնել 2020թ-ին Արցախում սանձազերծած պատերազմն ու 2023թ-ին իրականացրած էթնիկ զտումը։

«Հայաստանը, շարունակելով քաղաքական սադրանքները, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հերթական լայնածավալ հարձակումն իրականացրեց Ադրբեջանի վրա, ինչը ստիպեց Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան»,- նշվում է հայտարարության մեջ։

Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ մինչ այս  Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նախագահ Իլհամ Ալիևը՝ չէին խուսափում խոստովանել, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Բաքուն։

2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտած, ԼՂ-ը շրջափակման ու սովի մատնած պաշտոնական  Բաքուն հայկական կողմին է մեղադրում դրանք խախտելու մեջ ու փորձում  արդարացնել  Արցախում իրականացրած էթնիկ զտումը։

«Այս պահին մեր երկրի նախաձեռնության շնորհիվ կարևոր հաջողություններ են ձեռք բերվել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի երկկողմ բանակցությունների ընթացքում։ Սակայն, չնայած բանակցություններում առաջընթացին, դեռևս կան որոշակի մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացի հաջող ավարտին։ Մասնավորապես, Հայաստանի ռազմականացումը, Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների պահպանումը և նրան կրկին ռազմական ագրեսիայի մղող դաշնակիցների առկայությունը խոչընդոտներ են ստեղծում կայուն խաղաղության համար։ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից և վերջապես հասկանա, որ իր հարևանների նկատմամբ տարածքային պահանջները դատապարտված են ձախողման»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան