Շոյգուն հայտարարել է, թե արևմտյան երկրները «խանգարում են Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը»

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ,  Ռուսաստանը տեսնում է դրա բարելավման նախադրյալները, սակայն Արևմուտքը խանգարում է դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, իրավիճակը մնում է բարդ, սակայն բարելավման նախադրյալներ կան։ Դրան խանգարում են արտաքին խաղացողները, առաջին հերթին, Արևմուտքի երկրները։ Դա կրկին ապացուցում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային  լուծումներ»,-հայտարարել է Շոյգուն։

Ըստ նրա՝ Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայանացած «3+3»-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հարթակի աշխատանքները կակտիվանան։

«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը, որպեսզի ամրապնդենք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակը։ Ակնկալում ենք, որ նախարարական հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը ակտիվանա»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

Հավելենք, որ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է  ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի