Վրաստանում ընդդիմադիր ուժերը պայմանավորվել են անժամկետ բողոքի ցույցեր անցկացնել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Վրացական ընդդիմության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ՝ ի նշան ընտրությունների արդյունքների դեմ բողոքի, որոնք, նրանց պնդմամբ, կեղծվել են «ռուսական ազդեցության տակ», գրում է Euronews-ը:

Հոկտեմբերի 26-ին ԿԸՀ-ի կողմից հաղթող է հայտարարվել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների այս արդյունքը, սակայն, չեն ճանաչել ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

ԵԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ Վրաստանում ընտրական գործընթացը բավարար չափով չի համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին (ԵԱՀԿ-ն արձանագրել է ձայների գնման, կրկնակի քվեարկության, ֆիզիկական բռնության և ահաբեկման դեպքեր):

Ռուսթավելիի պողոտայում ակցիայի կազմակերպիչները միանգամից երեք քաղաքական ուժեր են՝ «Փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը» և «Ուժեղ Վրաստանը»։ Նրանց ներկայացուցիչները հայտնել են, որ պայմանավորվել են միասին գործել և բողոքի ակցիան դարձնել անժամկետ, իսկ հանրահավաքները՝ ամենօրյա, որպեսզի հասնեն նոր ընտրությունների անցկացման։

Նախօրեի հանրահավաքին, տարբեր հաշվարկներով, 4-5 հազար մարդ է մասնակցել։

Հաջորդ ակցիան պետք է տեղի ունենա այսօր կեսօրին՝ Թբիլիսիի սպորտի պալատում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի