Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

«Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման շուկայի ընդլայնմանը, միջազգային ստանդարտներին որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը, սննդի անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ԵՄ-ից Հայաստան ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Քննարկվել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու մեխանիզմների ընդլայնման հնարավորությունը՝ նոր ֆինանսական միջոցների և երկարաժամկետ վարկային ծրագրերի տրամադրմամբ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտում փոխգործակցության վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում երկուստեք կարևորվել է ագրոբիզնեսի զարգացումը, գյուղոլորտի թվայնացումն ու նորարար տեխնոլոգիաների ներդրումը»,- ասված է հաղորդագրությունում։