Ձմռանն Ուկրաինային սպառնում է օրական մինչև 20 ժամ էլեկտրաէներգիայի անջատում

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Առաջիկա ձմեռն ուկրաինացիների համար ամենադժվարն է լինելու 2022 թվականից մեկնարկած պատերազմի ընթացքում։ Շատ շրջաններ ստիպված կլինեն օրվա մեծ մասն ապրել առանց էլեկտրականության։ Խնդիրներ են առաջանալու ոչ միայն բնակիչների, այլև տնտեսության, այդ թվում՝ զենքի արտադրության ոլորտի համար։

«Ռուսաստանը ոչնչացրել է մեր բոլոր ՋԷԿ-երը և մեր հիդրոէլեկտրակայանների հզորության զգալի մասը։ Ահա թե ինչպես է Պուտինը պատրաստվում ձմռանը՝ հույս ունենալով խոշտանգել միլիոնավոր ուկրաինացիների»,- սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Եթե առանձնակի ցուրտ եղանակ լինի, և Ռուսաստանը կարողանա խափանել ԱԷԿ-ի աշխատանքը, անջատումները կարող են տևել օրական մինչև 20 ժամ, Politico-ին ասել է Էներգետիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն, որը նաև կառավարությանը խորհրդատվություն է տրամադրում էներգետիկ հարցերում:

Եթե մինչ պատերազմն Ուկրաինայի էներգետիկ հզորությունը կազմում էր 37,6 ԳՎտ, ապա երկրորդ ձմեռվանից հետո՝ 2024 թվականի մարտին, այն կազմում էր 21,3 ԳՎտ, իսկ այս տարվա ամռանը՝ ընդամենը 12,1 ԳՎտ՝ ըստ Միջազգային էներգետիկ գործակալության։ Եվ սա՝ առանց լիովին հաշվի առնելով օգոստոսի վերջին կրած կորուստները, երբ ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք արձակվեց էներգետիկ օբյեկտների ուղղությամբ:

«Ամենաիրատեսական սցենարը [այս ձմռանը] արդյունաբերությանը և տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայի մատակարարումն օրական 8-14 ժամով սահմանափակելն է»,- ասել է Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, էներգետիկ շուկայի փորձագետ Գենադի Ռյաբցևը:

Ուկրաինայի գազի պահեստարանները լցված են միայն 27,1%-ով՝ ըստ Gas Infrastructure Europe-ի:

ICIS խորհրդատվական ընկերության Արևելյան Եվրոպայի էներգետիկ շուկաների փորձագետ Աուրա Սաբադուսը նշել է, որ գազի պաշարները կարող են բավարար չլինել այս ձմռան պահանջարկը բավարարելու համար:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի