Թրամփը հազարավոր դոլարների պարտք ունի քարոզարշավների համար․ ABC

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը չի վճարել ծախսերի համար մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքական գործիչը վերջին մի քանի տարիներին հանրահավաքներ է անցկացրել, հայտնում է ABC News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ «տասնյակ հազարավոր հաշիվներ» մնացել են չվճարված, մինչդեռ որոշ քաղաքային իշխանություններ որոշել են քաղաքական գործչից չգանձել պահանջվող գումարները։

Ըստ աղբյուրի՝ մի շարք դեպքերում Թրամփի նախընտրական շտաբը կես միլիոն դոլարի պարտք ունի հանրահավաքների անվտանգության և այլ ծախսերի համար։ Չվճարված հաշիվների թվում են Տեխաս նահանգի Էլ-Պասո քաղաքում 569 հազար դոլարը, Ալբուկերկում՝ 444,9 հազար դոլարը, Թյուսոնում՝ 145,2 հազար դոլարը, Էրիում՝ 98,1 հազար դոլարը, Օ-Քլերում և Գրին-Բեյում՝ 47 և 33 հազարական դոլարը։ Այս բոլոր քաղաքները մտադիր են դատական կարգով պահանջել ծախսերի փոխհատուցում:

Որոշ դեպքերում պարտքերը չեն վճարվել Դոնալդ Թրամփի՝ դեռևս 2016 թվականի առաջին քարոզարշավից հետո: Պարտքի պատճառով տեղի իշխանությունները բախվում են «հսկայական չափերի հասնող չնախատեսված ծախսերի», ինչը նրանց ստիպում է գերազանցել բյուջեն, բացատրում է ABC-ն:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի