Բուլղարիայի, Ալբանիայի և Կոնգոյի ղեկավարները կմասնակցեն Բաքվում կայանալիք COP29-ին

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը կգլխավորի բուլղարական պատվիրակությունը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության (COP29) համաժողովում, որը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը Բաքվում։ Ամենաբարձր՝ Ռադևի մակարդակով մասնակցության մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին, հաղորդում է բուլղարական BTA պետական ​​գործակալությունը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նոյեմբերի 11-ին COP29-ի պաշտոնական բացումից հետո նոյեմբերի 12-13-ը տեղի կունենա համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը, որտեղ Ռադևը կներկայացնի Բուլղարիան կլիմայի վերաբերյալ բանակցություններում։ Միջոցառման շրջանակում կկազմակերպվի բուլղարական տաղավար Green Transition Forum 4.0 նախաձեռնությամբ, որը կոչված է միավորել էներգետիկ անցման ոլորտի ընկերություններին և փորձագետներին:

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման նույնպես մասնակցելու է COP29-ին, հայտնել է Բաքվում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեսարտ Կադիան այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հավատարմագրերը հանձնելու ժամանակ։

Կլիմայական համաժողովին մասնակցելու է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու են նաև Իսրայելի ու Լատվիայի նախագահները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի