Հյուսիսկորեացի 3000 զինծառայողներ արդեն Կուրսկի շրջանում են․ FT

Լուրեր

20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուրսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանից 50 կմ հեռավորության վրա, հյուսիսկորեացի շուրջ 3 հազար զինծառայողներ են տեղակայվել։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ զինվորականներին այս շաբաթ գաղտնի տեղափոխել են Հեռավոր Արևելքից։

Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ հոկտեմբերի սկզբին Ռուսաստան ժամանած առաջին հյուսիսկորեական զորքերը ներկայացնում են Հյուսիսային Կորեայի բանակի էլիտար 11-րդ բանակային կորպուսը։ Սակայն ուկրաինական հետախուզությունը կասկածի տակ է դրել Հյուսիսային Կորեայի զինված ուժերի որակն ու մարտունակությունը: Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները նրանց անվանել են «անփորձ ցածր աստիճանի հետևակայիններ»:

«Նրանք երբևէ նախկինում չեն լքել երկիրը։ Նրանք երբեք չեն կռվել իրական մարտում, նրանց փորձը շատ հեռու է ժամանակակից պատերազմի իրականությունից»,- ասել է ուկրաինական հետախուզության աղբյուրը։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Փհենյանը կարող է 12 հազար զինվորականի ուղարկել Ռուսաստան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով հյուսիսկորեացի զինվորականներին Ռուսաստան ուղարկելու մասին լուրերը, չէր հերքել տեղեկությունը, սակայն չէր հստակեցրել, թե ինչ նպատակով են նրանք ժամանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի