Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր Ֆրանսիայում

Լուրեր

08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների հեղինակ Նաիրի Գալստյանը: Տեղի կունենան Սերգեյ Փարաջանովի աշխատանքների բացառիկ ցուցահանդեսներ։

Միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 30-ին Ալֆորվիլ քաղաքում: Այնուհետև միջոցառումները կշարունակվեն նոյեմբերի 6-ին Մարսելում, նոյեմբերի 13-ին՝ Լիոնում, նոյեմբերի 20-ին՝ Իսսի Լը Մուլինոում, նոյեմբերի 29-ին՝ Փարիզում։

Միջոցառումների մուտքն ազատ է։

«Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագծի նպատակն է ֆրանսիացի հանրությանը ներկայացնել Փարաջանովի հանճարը, հարգանքի տուրք մատուցել մեծ արվեստագետին, արժևորել լեգենդար կինոգործչի գործունեությունը, ինչպես նաև բարձրացնել հանրության իրազեկվածությունը՝ տարածելով Փարաջանովի արվեստը։