ՀՀ ֆինանսների փոխնախարարը ԱՄՀ և ՀԲ պաշտոնյաների հետ հանդիպմանն անդրադարձել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին

Լուրեր

08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ավարտվել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ 2024 թվականի տարեկան հանդիպումները, որոնք մեկ հարկի տակ էին համախմբել տարբեր պետությունների տնտեսական ոլորտի առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու ֆինանսատնտեսական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների: ԱՄՀ/ՀԲ տարեկան հանդիպումները արդյունավետ հարթակ են ոչ միայն փորձի փոխանակման ու գլոբալ հիմնախնդիրների քննարկման, այլ նաև նոր համագործակցությունների և գործընկերության հաստատման համար․ տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։

Որպես ԱՄՀ/ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարչին փոխարինող անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն առանձին հանդիպումներ է ունեցել ՀԲ փոխնախագահ Անտոնելլա Բասսանիի, ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ Բո Լիի, ԱՄՀ և ՀԲ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, օտարերկրյա պետությունների գործընկերների ու ֆինանսական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Կայացած հանդիպումների ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարություններին, ներկայացրել զարգացման տեսլականն ու նպատակները: Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև գլոբալ ֆինանսական մարտահրավերները, տնտեսական կայունության ապահովման միջոցներն ու հնարավորությունները:

Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը, տնտեսական աճի տեմպերն ու բարեփոխումների իրականացման ընթացքը: Ընդգծվել է ներդրումների խթանման, համաշխարհային շուկաներում մրցունակության բարձրացման և սոցիալական ծրագրերի ուժեղացման կարևորությունը: Հանդիպումների ընթացքում Էդուարդ Հակոբյանը անդրադարձել է նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությանը Հայաստանի զարգացման գործընթացներին: