Ադրբեջանի Մեջլիսում Եվրախորհրդարանին մեղադրել են Բաքվի դեմ «զրպարտչական արշավ» իրականացնելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրախորհրդարանը COP29 կլիմայական համաժողովն օգտագործում է Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրա խոսքով՝ բանաձևը լի է «կեղծիքով ու զրպարտություններով»։

«Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է այս բանաձևը, որը պարունակում է կեղծիք, սպառնալիքներ և պահանջներ Ադրբեջանի դեմ։ Սա ևս մեկ քայլ է այն ուժերի կողմից, որոնք չեն կարող հաշտվել Հարավային Կովկասում կայունության հետ։ Եվրախորհրդարանի այս քայլը նշանակում է մարտահրավեր մեր պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Եվրախորհրդարանն Ադրբեջանի դեմ օգտագործում է այնպիսի միջազգային միջոցառում, ինչպիսին է COP29-ը։ Մեր երկիրը բաց է քաղաքական երկխոսության և համագործակցության համար։ Սակայն մենք մերժում ենք մեր երկրի դեմ ուղղված ցանկացած կողմնակալ, սպառնալից հռետորաբանություն և պահանջ»,- ասել է Գաֆարովան։

Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն էլ հայտարարել է, թե «ժամանակին արձագանքել են Եվրախորհրդարանի անհեթեթ մեղադրանքներին»։

«Եվրախորհրդարանի 120 անդամներ դեմ են արտահայտվել այս փաստաթղթին։ Եվրախորհրդարանի այս քայլին արձագանքել են նաև Հունգարիան, Իտալիան, Թուրքիան, որը Եվրամիության մաս չէ, Սերբիան և այլ երկրներ։ Այս հարցում իր հաստատակամ դիրքորոշումն է հայտնել նաև Վրաստանը։ Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է համախմբվել նման գործողությունների դեմ»,- ասել է Սեիդովը։

Ավելի վաղ Ադրբեջանի Մեջլիսը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը դատապարտող առանձին հայտարարություն էր տարածել։ Միաժամանակ, բանաձևի ընդունման կապակացությամբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել ԵՄ դեսպանը, որին բողոքի նոտա էր հանձնվել։

Հավելենք, որ Ադրբեջանի վերաբերյալ բանաձևն ընդունվել է 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Փաստաթղթով Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներն ընդդիմության առաջնորդների, լրագրողների, ակտիվիստների նկատմամբ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։ Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումներին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի