Ուզբեկստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

Ուզբեկստանում հոկտեմբերի 27-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (UzLiDeP): Ընտրությունների նախնական արդյունքներով՝ այն հավաքել է ձայների 35,75%-ը և ստացել 64 մանդատ, հայտնել է Ուզբեկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկրորդ տեղում «Միլլիյ Թիքլանիշ» Դեմոկրատական կուսակցությունն է՝ 18,82%-ով, սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» կուսակցությունը ստացել է ձայների 16,20%-ը, Ուզբեկստանի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը՝ 17,11%-ը, իսկ Ուզբեկստանի էկոլոգիական կուսակցությունը՝ 13,12%-ը։

Ուզբեկստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով․ 75 մանդատ բաշխվել է ըստ կուսակցական ցուցակների, 75-ը՝ միամանդատ ընտրատարածքներում։ Իրական ընդդիմադիր ուժերի բացակայության պայմաններում դրանք կարող են հանգեցնել միայն նախագահ Շավքաթ Միրզիյոևին հավատարիմ օրենսդիր մարմնի հերթական ընտրության, որը ղեկավարում է Կենտրոնական Ասիայի ամենախիտ բնակեցված երկիրը 2016 թվականից ի վեր:

Միրզիյոևն ընտրողների շրջանում ժողովրդականություն է ձեռք բերել տնտեսական բարեփոխումների և քաղաքական, կրոնական ու լրատվամիջոցների ազատությունների սահմանափակումների թուլացման շնորհիվ, որոնք գործում էին նրա նախորդի՝ Իսլամ Քարիմովի օրոք:

Այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունը մնում է կենտրոնացված նախագահի ձեռքում, և խորհրդարանը միայն կանոնավոր կերպով հաստատում է նրա կաբինետի մշակած օրենքները, նշում է Reuters-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի