PKK-ն ստանձնել է Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ստանձնել է հոկտեմբերի 23-ին Անկարայում TUSAŞ օդատիեզերական ռազմարդյունաբերության ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու հարձակվողները։

PKK-ի ռազմական թևի՝ Ժողովրդական պաշտպանության կենտրոնի (HPG) հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումն իրականացվել է «Անմահների գումարտակի» ինքնավար ստորաբաժանման կողմից։

HPG-ն հարձակվողներին նույնականացնում է որպես Մինե Սևջին Ալչիչեկ (մականունը՝ Ասյա Ալի) և Ալի Օրեկ (մականունը՝ Ռոջեր)։ Սա համընկնում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարության հետ։

Կազմակերպությունը նշել է, որ հարձակումը նախապես ծրագրված էր և կապված չէ Թուրքիայում վերջին քաղաքական քննարկումների հետ՝ ակնարկելով հնարավոր նոր խաղաղության գործընթացի մասին խոսակցությունները։

«Այս գործողությունը, որը վաղուց ծրագրվել և հաջողությամբ իրականացվել է, որևէ առնչություն չունի Թուրքիայի ներկայիս քաղաքական օրակարգի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս համատեքստում նշվում է նաև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ընտանիքի անդամների՝ չորս տարվա ընթացքում թույլատրված առաջին այցի մասին։ Նրանք Օջալանի ուղերձը դրական նշան են որակել PKK-ի ուժերի համար։

«Ավելի քան չորս տարի անց ղեկավար Ափոյի ջերմ ուղերձը ողջունվում է բոլոր պարտիզանական ուժերի կողմից և պետք է լուրջ վերաբերվել դրան»,- նշել է HPG-ն՝ հավելելով, որ ուղերձը կգնահատեն ապագա զարգացումներից ելնելով։

Խումբը TUSAŞ-ի օբյեկտը բնութագրել է որպես «ռազմական թիրախ»՝ պայմանավորված անօդաչու թռչող սարքերի մշակման գործում ունեցած դերով, որոնք լայնորեն օգտագործվում են Սիրիայում և Իրաքում քրդական խմբավորումներին թիրախավորելու համար: Նշվում է նաև, որ հարձակումը ծառայել է որպես պատասխան այն տեսակետին, թե զինյալների խումբը թուլացել է՝ հարձակումն անվանելով ուղերձ նրանց, որոնք թերագնահատել են իրենց մարտավարական ուժը։

Հիշեցնենք, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին 43 ամիս անց թույլ են տվել հանդիպել ընտանիքի անդամների հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի