Անկարայում ահաբեկչություն իրականացնողներից մեկի ինքնությունը պարզվել է
Քաղաքականություն
24.10.2024 | 16:09Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ հաջողվել է պարզել նախօրեին Անկարայում ահաբեկչություն իրականացրած ոչնչացված ահաբեկիչներից մեկի ինքնությունը։ Նա երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամ է։ Այս մասին Երլիքայան գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Պարզվել է, որ դավաճանը PKK ահաբեկչական կազմակերպության անդամ Ալի Օրեկն է, մականունը՝ Ռոջեր։ Մյուս կին ահաբեկչի ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշել է թուրք պաշտոնյան։
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 22 մարդ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի