Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի հետ․ Էրդողան

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

Անկարան ցանկանում է զարգացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակում ունեցած ելույթում։

«Վաղը Ռուսաստանի նախագահ Պուտինի հրավերով կգնանք Թաթարստան։ Մենք Կազանում կմասնակցենք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք առաջնորդների ընդլայնված նիստին։ ԲՐԻԿՍ-ի երկրները, որոնց մեծ մասը G20-ի անդամներ են, ինչպես Թուրքիան, ընդգրկում են աշխարհի մակերեսի մոտավորապես 30 տոկոսը և բնակչության 45 տոկոսը»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, ըստ նրա, նավթի համաշխարհային արդյունահանման 40 տոկոսը, ապրանքների արտահանման 25 տոկոսը և համաշխարհային առևտրի 2/5-ն իրականացնում են ԲՐԻԿՍ-ի երկրները։

«Միայն այս տվյալները բացահայտում են այս հարթակի կարևորությունը: Որպես Թուրքիա՝ մենք ցանկանում ենք անկեղծորեն զարգացնել համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի հետ։ Հուսով եմ, որ Կազանի գագաթնաժողովը կհանգեցնի դրան»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի