Երևանը դարձավ նյութապաշտների ու ինքնահաստատվողների զոհը, երկնաքերեր քաղաքից դո՛ւրս կառուցեք. Բարսեղ Թումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր օպերային թատրոնին վերջերս սկսել են մոտենալ որպես ժամանցի վայրի, բայց թատրոնը ժամանցի համար չէ, այն կրթող, դաստիարակող կոթող պետք է լինի: Մենք ոչ թե ժամանց պետք է առաջարկենք, այլ խնդիրներ բարձրացնենք, օրինակ՝ Արևմուտք-Արևելք բախումը, որը կա մեր մեջ: Բայց դա այսօր համաշխարհային միտում է»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը:

Նա շեշտում է՝ շոուներ կարելի է կազմակերպել, ասենք, զբոսաշրջիկների համար, բայց տեղի հանդիսատեսին պետք է նախ և առաջ արժեքավոր բովանդակությամբ սնել։

«Այն, որ օպերային թատրոնի տոմսերն արագ սպառվում են, դա բոլորովին երաշխիք չէ այն բանի, որ ներկայացումները որակյալ են: Բացի այդ՝ տոմսերը պետք է հասանելի ու մատչելի լինեն հանրությանը: Իսկ մեզ մոտ էլիտան հիմնականում աղքատ խավն է, և այդ խավը հնարավորություն չունի թատրոններ, ցուցահանդեսներ, համերգներ գնալու. ամսական 4 համերգի գնա` աշխատավարձը կսպառվի: Հետևաբար պետությունը պետք է իր վրա վերցնի ծախսերը: Որպեսզի հասարակությանը կրթես, տոմսերի համար խելքին մոտ գին է պետք սահմանես»,- ասում է նա:

Հարցին՝ ինչո՞ւ մեր գործարարները, բիզնեսմենները հետաքրքրված չեն և չեն հովանավորում օպերային արվեստը, ինչպես դա անում են, օրինակ՝ Եվրոպայի գործարարները, Բարսեղ Թումանյանը պատասխանում է. «Մենք մեր առօրյայի մեջ օր ու գիշեր ռաբիս ենք մտցրել, այլանդակությունների վրա մեծ ծախսեր ենք արել: Մեր օլիգարխը մեղավոր չէ, որ ծնված օրվանից դա է տեսել»:

Օպերային երգիչը, որը, ի դեպ, վերջերս արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, խոսում է նաև մեր մայրաքաղաքի խնդիրների մասին. «Ես մեր թամանյանական քաղաքը ձեռք չէի տա, Երևանն ունի իր քաղաքակրթությունը: Իսկ, օրինակ, բարձրահարկ շենքերի անսամբլ կարելի է ստեղծել Երևանից դուրս: Փոքրիկ քաղաքներում, թաղամասերում կարելի է այլ, ժամանակակից քաղաքակրթություն ձևավորել: Մեր քաղաքը մշակութային է և այլ դեմք ստանալու իրավունք չունի: Երևանը դարձավ նյութապաշտների ու ինքնահաստատվել ցանկացողների զոհը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան