ՆԱՏՕ-ն դեռևս չի հաստատել ՌԴ զինված ուժերում հյուսիսկորեական զորքերի ներկայությունը

Լուրեր

27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
Բոլորը

Այս պահին ՆԱՏՕ-ն չի կարող հաստատել հարավկորեական հետախուզության հաղորդագրություններն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի զորքերը կռվելու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում: Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա պարզաբանել է, որ սա ՆԱՏՕ-ի պաշտոնական դիրքորոշումն է այս պահին, բայց այն կարող է փոխվել։ Դաշինքը կապի մեջ է Հարավային Կորեայի հետ՝ բոլոր տեղեկությունները ստանալու համար, հավելել է Ռյուտեն։

«Ամեն դեպքում, նույնիսկ եթե Հյուսիսային Կորեան ֆիզիկապես ներկա չէ մարտի դաշտում, օգնում է բորբոքել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ մյուս այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Իրանը և Չինաստանը», – հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ շուրջ 12 հազար հյուսիսկորեացի զինվորներ վերապատրաստվում են Ռուսաստանի արևելյան շրջաններում՝ մասնակցելու Ուկրաինայի պատերազմին, հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական հետախուզության տվյալները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի