Ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործմանը վերաբերող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն առաջարկում է բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Նրա խոսքով ոստիկանը, քննիչը, ԱԱԾ աշխատակիցը, ՊՊԾ ծառայողը, փրկարարը չեն կարող օգտագործել թմրանյութ, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը սահմանել, աշխատանքից ազատել: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաեւ թմրանյութի թեստը հանձնելուց հրաժարվելու պարագայում․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթով վերոնշյալ աշխատակիցները պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն տարեկան երկու անգամ: Ըստ հեղինակի՝ տարբեր թմրանյութեր տարբեր ժամանակահատվածում են պահպանվում օրգանիզմում, եւ պատահականության սկզբունքով հանձնումն անձին հնարավորություն չի տա ժամկետն իմանալ եւ դրանից առաջ բացառել թմրանյութի օգտագործումը: Դա նաեւ համապատասխան մարմիններին ճշգրիտ բաշխում իրականացնելու հնարավորություն կտա, այսինքն՝ թեստավորում իրականացնող լաբորատորիաները ծանրաբեռնված չեն լինի:

Չժխտելով նախագծի գաղափարի կարեւորությունը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է թմրանյութերի դեմ պայքարի մեթոդների եւ ձեւերի մասին: «Մենք այս համակարգի միջոցով ո՞ւմ ենք հայտնաբերում. հայտնաբերում ենք կախվածություն ունեցող անձանց, մենք չենք հայտնաբերում շղթան, չենք գտնում առաքողին, պատրաստողին, ներմուծողին: Մենք գալիս ենք հետեւանքից, ոչ թե պայքարում ենք պատճառի դեմ»,- նման կարծիք է հայտնել պատգամավորն ու կարեւորել ամբողջական փաթեթի ներկայացումը:

Ագնեսա Խամոյանը վստահեցրել է, որ սա թմրանյութերի դեմ պայքարին վերաբերող իր վերջին նախագիծը չի լինելու: Նրա համոզմամբ իրավապահ, նախաքննական մարմնի որեւէ աշխատակից չի կարող թմրանյութ օգտագործել:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը եւս կարեւորել է գաղափարը, նշել, որ խնդրահարույց կետեր կան իրավական որոշակիության հետ կապված: Լիլիթ Մինասյանն առաջարկել է գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնել՝ հասկանալու, թե իրավապահ համակարգից որ մարմիններն են առավել առնչվում թմրանյութերի դեմ պայքարի գործառույթին, ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել եւ արդյոք աշխատանքից հեռացումն իրավաչափ է, քննարկել թեստերի հանձնման պարբերականության, թեստերի քանակի ու հնարավորությունների, լաբորատորիաների ծավալի հարցը: Ըստ պատգամավորի՝ դա առավել հստակ եւ արդյունքային նախագիծ ունենալու հնարավորություն կտա:

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը ներկայացրել է օրենսդրությամբ թմրանյութերի դեմ պայքարում արդեն նախատեսված կառուցակարգերը: Նշվել է, որ այս պահին Կառավարության համար ընդունելի չէ առաջարկվող կարգավորումը: «Եթե հնարավոր կլինի գաղափարի շուրջ պատգամավորների հետ ձեւավորել այլ նախագիծ, կարծում եմ` Կառավարությունն այլ նախագծի դեմ չի լինի, քանի որ ի սկզբանե գաղափարին դեմ չի եղել»,- նշել է գործադիրի ներկայացուցիչը:

Պատգամավորները, կարեւորելով նախաձեռնությամբ առաջարկվող գաղափարը, խոսել են իրավական որոշակիության խնդիրների մասին: Նրանք միակարծիք են եղել, որ թմրանյութերի օգտագործման ու տարածման նկատմամբ չպետք է լինի որեւէ հանդուրժողականություն:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով պետք է հստակեցնել այն սուբյեկտների կազմը, որի նկատմամբ պետք է կիրառվեն նշված կանոնակարգումները: Պետք է հստակեցվի նաեւ այն պարբերականությունը, որի շրջանակում կիրականացվեն տվյալ փորձաքննությունները: «Պետք է հասկանալ՝ ինչ կարգապահական պատասխանատվության միջոցներ պետք է նախատեսվեն»,- նշել է պատգամավորն ու այս համատեքստում խոսել նաեւ ընտրովի մեթոդաբանության հարցի շուրջ:

Կարեւորվել է առաջիկայում հարցի առնչությամբ մասնագիտական քննարկումների անցկացումը:

Արձանագրվել է, որ նախագծի լրամշակման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվում:

Հեղինակն օրենսդրական փաթեթը լրամշակելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: