Հանրային խորհրդի կազմում կձևավորվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով

Լուրեր

09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
Բոլորը

«Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Նախաձեռնությամբ մանրամասն սահմանվում են փաստահավաք հանձնաժողովի նպատակները, գործունեության ուղղությունները, իրավասությունը, սկզբունքները, նրա կազմավորման կարգը, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր կարգավորումները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող, փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով նախագծի համաձայն՝ փաստահավաք հանձնաժողովն իրականացնելու է ՀՀ-ում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար եւ պարբերական խախտումների փաստահավաք գործունություն եւ դրանց վերաբերյալ կազմելու է փաստահավաք զեկույց: Զեկույցում բացահայտվելու են նման խախտումների համակարգային պատճառները, առաջարկություններ են ներկայացվելու նման խախտումները կանխարգելելու կամ հետեւանքները վերացնելու համար, խախտումներից տուժած անձանց իրավունքները վերականգնելու կամ ճանաչելու վերաբերյալ եւ այլն:

«Զեկույցը մշակվելուց հետո ներկայացվելու է Կառավարություն՝ վերջինիս իրավասությունների շրջանակում համապատասխան բարեփոխումներին ուղղված ռազմավարությունների եւ գործողությունների կոնկրետ ծրագրեր ընդունելու հարցը դիտարկելու նպատակով»,- ընդգծել է փոխնախարարը: Նրա խոսքով փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի դեպքերը եւ իրադարձությունները ներառելու են՝ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ու հանրաքվեների կազմակերպումն ու անցկացումը, հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումները, պետական կարիքների անվան տակ, ինչպես նաեւ հանրության գերակա շահի ապահովման նպատակով սեփականության օտարումները, անձանց՝ սեփականության իրավունքից զրկելու այլ դրսեւորումները, ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը, ինչպես նաեւ հավաքների ազատության իրավունքի խախտումների դեպքերը:

Հանձնաժողովն իրականացնելու է տարբեր գործառույթներգ մասնավորապես՝ տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում հարցազրույցների անցկացում, այցելություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային լսումների անցկացում եւ այլն:

«Հանձնաժողովը կազմված է լինելու 7 անդամից, որոնք ընտրվելու են մրցութային բաց ընթացակարգի միջոցով: Ներգրավվելու են մասնագիտական աշխատանքի առնվազն 5 տարվա փորձառություն ունեցող անձինք, որոնք իրենց ոլորտի հեղինակավոր կամ ճանաչված մասնագետներ են կամ հանրային հեղինակություն վայելող անձինք են: Նրանք երբեւէ չպետք է զբաղեցրած լինեն քաղաքական պաշտոն»,- տեղեկացրել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ հանձնաժողովի անդամներն իրենց գործունեությունը ծավալելու են վճարովի հիմունքներով: Նրանց վարձատրության չափը կսահմանվի ենթաօրենսդրական ակտով՝ Կառավարության որոշմամբ: Հանձնաժողովի անդամներն ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից: «Օրենքի ուժով Հանրային խորհրդի գործող կազմը պետք է ցրվի եւ ձեւավորվի նոր խորհուրդ, որն էլ արդեն կձեւավորի հանձնաժողովը»,- նշել է զեկուցողը:

Ըստ փոխնախարարի՝ նախաձեռնությունը քննարկվել է տարբեր ձեւաչափերով եւ բազմիցս լրամշակվել: Արմենուհի Հարությունը նշել է, որ տեխնիկական բնույթի առաջարկներ է ներկայացրել ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը, որոնց հիման վրա նախագիծը կլրամշակվի առաջինից երկրորդ ընթերցում:

Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերել են ձեւավորվելիք հանձնաժողովին տրվելիք լիազորություններին, փաստահավաք խմբի գործունեության ժամանակահատվածին եւ այլն:

Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանը, ողջունելով նախագիծը, հորդորել է կողմ քվեարկել: Պատգամավորն ընդգծել է Հանրային խորհրդում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում եւ ստացել է դրական եզրակացություն: