Washington Post-ն Ալիևին դաժան բռնապետ է անվանել և քննադատել Բաքվում COP29-ի անցկացումը

Լուրեր

22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
Բոլորը

Երբ ՄԱԿ-ը որոշում է, թե ով է ընդունելու իր տարեկան կլիմայական համաժողովը, չափանիշները ներառում են երկրի ենթակառուցվածքը, կլիմայական պարտավորությունները, քաղաքական կայունությունը և ֆինանսական ռեսուրսները, բայց ոչ ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները, կամ էլ այն՝ արդյո՞ք այս արտոնության տրամադրումը որոշակի ռեժիմի կխայտառակի կազմակերպությանը։ Արդյունքն աշխարհի մի քանի ամենառեպրեսիվ ղեկավարների և հանածո վառելիքի ամենաեռանդուն արդյունահանողների «կանաչ լվացման» կրկնվող դեպքերն են: Այս մասին ասվում է The Washington Post-ի խմբագրական հոդվածում։

Նոյեմբերի 11-ին Ադրբեջանում կբացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով տարեկան համաժողովը՝ COP29-ը: Սա երրորդ անընդմեջ համաժողովն է բռնապետական երկրում և երկրորդն անընդմեջ՝ նավթային պետությունում։ Նախորդ երկու համաժողովներն անցկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում և Եգիպտոսում։

Ադրբեջանը հեղինակություն է փնտրում՝ իր մայրաքաղաք Բաքվում հյուրընկալելով համաժողովը, որը, ինչպես ակնկալվում է, կենտրոնանալու է կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսական նոր թիրախների սահմանման վրա: Բայց դա չպետք է մթագնի այն փաստը, որ Ադրբեջանը ղեկավարում է դաժան բռնապետ Իլհամ Ալիևը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ երբ հոկտեմբերի 3-ին ԱՄՆ 60 օրենսդիրներ նամակ էին հղել՝ կոչ անելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին «ճնշել Բաքվին՝ բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ էթնիկ հայերին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար», Ադրբեջանի ղեկավարը դա որակեց «զզվելի»: Բայց օրենսդիրների մատնանշած մտահոգությունները շատ իրական են։ Մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ Ադրբեջանի քայլերը հիմնավորված են մեծածավալ ապացույցներով:

«Անցյալ տարի ադրբեջանական զինուժը գրավել է Լեռնային Ղարաբաղի անկլավը՝ տեղահանելով էթնիկ հայերին և լուծարելով նրա իրավական, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտները։ Առնվազն 23 հայտնի հայ քաղաքական գործիչներ դեռևս գտնվում են Ադրբեջանի բանտերում, այդ թվում՝ ռուսաստանցի հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, որը մինչ ադրբեջանական հարձակումը պաշտոն էր զբաղեցնում Ղարաբաղում։ Ընտանիքի անդամներն ասում են, որ նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի երկարատև վատ պայմանների դեմ»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ վերջին համատեղ զեկույցում Human Rights Watch-ը և Freedom Now-ն ներկայացրել են Ադրբեջանում անհատների նկատմամբ բռնաճնշումների ալիքի մասին, ներառյալ՝ տասնյակ անձանց ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներով և կեղծ քրեական մեղադրանքներով COP29-ից ամիսներ առաջ: Բլինքենին ուղղված նամակի համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը 2021 թվականի դեկտեմբերի 122-ից այս տարվա հունիսի դրությամբ հասել է առնվազն 303-ի։

Հրապարակման մեջ անդրադարձ է արվում ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի ազատազրկմանը, որը կալանավորվել է ծայրահեղական գործունեության և կեղծարարության շինծու մեղադրանքներով, իրավապաշտպան Անար Մամեդլիի գործին, ինչպես նաև Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դեմ հարուցված գործին։ Նշվում է, որ Ալիևը նաև փորձում է ճնշել անկախ լրատվամիջոցներին․ իշխանությունները ձերբակալել են Abzas Media-ի, Toplum TV-ի և այլ լրատվամիջոցների 18 ներկայացուցչի։

«Այո՛, սա կլիմայական համաժողով է, և գլոբալ տաքացումը խնդիր է, որն ազդում է բոլոր երկրների վրա և պահանջում է ընդհանուր ջանքեր՝ անկախ քաղաքականությունից: Բայց այս փաստերը չեն պահանջում կասկածելի ռեժիմներին ամենամյա հեղինակություն և լեգիտիմություն շնորհել։ Ավելի լավ մոտեցում կարող է լինել մշտական ​​հյուրընկալող երկիր ընտրելը, որն ունի ուժեղ բնապահպանական փորձ և ժողովրդավարական պարտավորություններ, ինչպիսին է, օրինակ, Կոստա Ռիկան, և մեկընդմիշտ ավարտել ցիկլը»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի