Քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերը

Լուրեր

20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Agence Française de Développement (AFD) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուին և AFD աշխատանքային խմբի ղեկավար, Եվրասիայի տարածաշրջանի քաղաքաշինության, պլանավորման և սոցիալական հարցերով բաժնի տարածաշրջանային տնօրեն Կարին Ֆրուին։

Ինչպես տեղեկանում ենք երևանի մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակը մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերի մանրամասն քննարկումն էր, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատում է Երևանի մետրոպոլիտենը։

Հյուրերը հետաքրքրվել են մետրոյի ներդրումային հնարավորություններով և ծրագրերով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը։

Քննարկվել են ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք առկա են ենթակառուցվածքների ոլորտում։

Հատուկ շեշտվել է մետրոպոլիտենում արդիականացման և նորարարական լուծումների ներդրման կարևորությունն, ինչը կնպաստի մետրոյի աշխատանքի ավելի արդյունավետ և անվտանգ լինելուն։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ֆրանսիական փորձի և տեխնոլոգիաների ներգրավումը։

Հյուրերը նաև հետաքրքրվել են ենթակառուցվածքային այլ խնդիրներով և համագործակցության հնարավորություններով, որոնք կօգնեն մետրոյի զարգացման ծրագրերի հաջող իրականացմանը։