Զելենսկին Ռադային է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը»

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է Ռուսաստանի հետ պատերազմում իր  «հաղթանակի ծրագիրը»։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ծրագիրը բաղկացած է հինգ կետից ու երեք գաղտնի դիմումից։

Առաջին կետն աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕ «հիմա»։

Երկրորդ կետը պաշտպանությունն է։ Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն և դրա տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում և դաշնակիցների հետախուզական տվյալների հասանելիություն: Այս տարրը գաղտնի կետեր ունի։

Երրորդ կետը զսպումն է։ Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել ինչ-որ համապարփակ ոչ միջուկային ռազմավարական զսպման փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանի կողմից ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար (կա նաև գաղտնի հայտ՝ ԱՄՆ-ի հատված, որը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան արդեն ստացել են):

Չորրորդ կետն Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումը և պատժամիջոցների ուժեղացումն է (կա գաղտնի հատված, որը փոխանցվում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին):

Հինգերորդ կետն էլ նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար։ Պատերազմի ավարտից հետո ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ուկրաինական զորամիավորումները պատերազմից հետո կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի