Թող անցնի և՛ Հայաստանով, և՛ Իրանով․ Թուրքիայի տրասնպորտի նախարարը դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լուրեր

08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ենթակառուցվածքների ու տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Kanal 7-ի հետ նախօրեի հարցազրույցում կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» ու դրա կապակցությամբ Իրանի դիրքորոշմանը։

«Երբ Իրանին այլևս պետք չէր Լաչինի միջանցքը, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր առաջացան։ Ասել, որ մեր երկիրը չպետք է լինի Չինաստանից Լոնդոն հասնող միջանցքի մաս, անհեթեթ է։ Հայկական կողմում էլ  կային որոշ ռեզերվներ»,-ասել է Ուրալօղլուն՝ նշելով, որ հաղորդակցությունների շուրջ Ադրբեջանն է վարում է  բանակցությունները, Անկարան  անմիջականորեն ներգրավված չէ։

«Երկու երկրներով էլ թող այն անցնի ։Ե՛վ Հայաստանից, և՛ Իրանից։ Մեկը 61 կիլոմետր է, մյուսը՝ 43 կիլոմետր։ Սա նույնպես հնարավոր է։ Այսպես թե այնպես մենք դա կանենք Ադրբեջանի հետ միասին։ Չկա մեկը, որը չցանկանա, որ նման միջանցք անցնի իր երկրով։ Պաշտոնապես դա համաձայնեցված չէ։ Ճիշտ է, խնդիր կա, բայց, այնուամենայնիվ, կլուծվի։ Առաջիկա ժամանակահատվածում խնդիրը կլուծվի»,-ասել է թուրք նախարարը։

Օրերս մեկ այլ հարցազրույցում էլ Ուրալօղլուն կրկին  խոսել էր հաղորդակցությունների բացման շուրջ Իրանի ու Հայաստանի դիրքորոշումների մասին։

«Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու, բանակցությունները վարում է Ադրբեջանը։ Իրանի դեպքում սկզբում բավական առաջընթաց կար, հայկական կողմում էլ զարգացում կա, առաջիկայում պարզ կդառնա»,- հայտարարել  էր Թուրքիայի տրասպորտի նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի