ԱՄՆ-ն արձագանքել է Ադրբեջանի մեղադրանքներին

Լուրեր

07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Միացյալ Նահանգները գնահատում է Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները։ Ադրբջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակցին այս մասին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի վերջին մեղադրանքները ԱՄՆ-ի և, ընդհանրապես, Արևմուտքի հասցեին։

«Մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ ուղղված է COP29-ը հաջողությամբ անցկացնելուն և կլիմայի ու էներգետիկայի ընդհանուր նպատակներին հասնելուն։ Սա օրինակ է այն բանի, թե ինչի կարող ենք հասնել՝ միասին աշխատելով։ ԱՄՆ-ը նաև հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ և կայուն խաղաղության հասնելու ջանքերին՝ Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար»,- ասել է Պետքարտուղարւթյան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը մտահոգություն էր հայտնել, որ ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու հայ գերիներին ու բոլոր քաղբանտարկյալներին։ Նա ԱՄՆ-ի հասցեին տարբեր մեղադրանքներ էր հնչեցրել, որոնք այնուհետև կրկնել էր Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում։

Բացի այդ, Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի